Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds
Socity

«Մեշոկ պապիի» գաղափարը հրապուրիչ է, բայց....

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը երեկ պաշտոնապես մեկնարկեց, թեև նախընտրական պայքարը, փաստացի, ավելի վաղ էր սկսվել: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ զրույցում խոսել ենք թե՛ քարոզարշավի մեկնարկի, թե՛ դրանից առաջ առկա զարգացումների մասին:

Քաղաքագետը նախ արձանագրել է. «Նախկինում ոչ թե կարգախոսները, տեսլականները կամ ուղենիշներն էին մեծ դեր կատարում, այլ փողը: Այսինքն՝ մարդիկ հասկանում էին, որ այս կամ այն գաղափարական կամ քաղաքական ուղղվածությունը ճիշտ է, լավ է, բայց փողի գործոնը շատ մեծ է, և դրա համար քաղաքական, գաղափարական ուղենիշների գործոնը զգալիորեն թուլացած էր: Քանի որ այսօր նվազել է փողի դերը, բնականաբար, մեծացել է խոսքի դերը: Այդ իմաստով բնական է, որ խոսքը, տվյալ դեպքում` կարգախոսներն ակտիվ են քննարկում, նաև փորձում են հասկանալ, թե այս կամ այն ուժն ինչ տեսլականով է հանդես գալու:

Սա դրական երևույթ է»:

Թեև խոսքի արժեքը մեծացել է, բայց, ըստ քաղաքագետի, մեկ այլ հարց էլ կա: «Մյուս կողմից, սակայն, ինչպես նախկինում, հիմա ևս պարզ է ֆավորիտը: Եթե նախկինում ՀՀԿ–ն էր, այսօր էլ Նիկոլ Փաշինյանի դաշինքն է»,–ասաց նա՝ ընդգծելով, որ վերջինի դեպքում, սակայն, ֆավորիտ լինելն օբյեկտիվ է, և բոլորն էլ հասկանում են, որ այս մթնոլորտն ազդում է ընտրությունների վրա:

«Հեղափոխությունն իր տրամաբանությունն ունի, և այդ տրամաբանությունն ազդում է նաև քաղաքական գործընթացների վրա: Այս ընտրություններն այդ իմաստով բացառություն չեն: Հեղափոխությունն ունի նաև իր տրամաբանական ցիկլերը. ԱԺ արտահերթ ընտրություններով կավարտվի առաջին ցիկլը: Այսինքն՝ Փաշինյանը և իր դաշինքը կունենան ամբողջական իշխանություն, և կգա հանրության պահանջներն իրականացնելու փուլը, որոնց կատարման խոստումները տվել են հեղափոխության ժամանակ: Իսկ այդ խոստումները շատ հակասական են և իրարամերժ: Հանրության տարբեր շերտեր տարբեր շահեր ունեն, բայց նույն բանն են պահանջում: Փաշինյանը պետք է ընտրություն կատարի. առաջինը ո՞ր շերտի պահանջները պետք է բավարարվի և ո՞ր շերտինը՝ 2–րդը, 3– րդը, 4–րդը: Սրանից է կախված, թե այդ ցիկլով ինչպիսի՞ հաջողություն կունենա Ն. Փաշինյանը և իր թիմը»,–նշեց նա:

Քաղաքագետը մասնակի է համաձայն այն դիտարկումների հետ, թե այս անգամ ևս դոմինանտ է լինելու պայքարի՝ սև–սպիտակի տրամաբանությունը. «Սև–սպիտակային կարգախոսը լինելու է, սակայն, ըստ իս, Ն. Փաշինյանն այս անգամ այդ տեխնոլոգիան չի օգտագործի այն ռադիկալիզմով, որը կիրառեց ավագանու ընտրությունների ժամանակ: Այդ մաքսիմալիզմը չի լինի, որովհետև նա այստեղ որոշակի խնդիր ունի: Եվ կարծում եմ՝ Փաշինյանը կփորձի մի քիչ ավելի զուսպ լինել այս հարցում: Այսինքն՝ «մեշոկ պապիի» գաղափարը հրապուրիչ է, բայց երբ այդ գաղափարից կարող են օգտվել նաև մյուս ուժերը, այդ հանգամանքն արդեն զսպելու է Փաշինյանին, և նա փորձելու է հանդես գալ որոշակի կոմպրոմիսային կարգախոսներով»:

Ե. Բոզոյանը չի կարծում, որ այս ընտրապայքարում մեծ դեր կկատարեն ծրագրային դրույթները: «Ծրագրային դրույթներն աշխատում են այն ժամանակ, երբ կա բալանսավորված քաղաքական համակարգ, երբ կա միջին խավ, և կուսակցություններն իրարից շատ չեն տարբերվում ու դետալների պայքար է գնում: Այդ դեպքում նույն դետալների մեջ մեկը կարող է այս դրույթն առաջարկել , մյուսը՝ հակառակը: Սակայն այսօր այլ իրավիճակ է. երբ մեծ դեր է կատարում հուզական գործոնը, դու ծրագրերով չես կարող համոզիչ ինչ–որ բան բերել: Աշխատելու են ոչ այդքան ծրագրային դրույթները, որքան մարդկանց այն պատկերացումները, որոնցով իրենց ապագան փորձում են կապել այս կամ այն ուժի հետ: Այսօրվա դրությամբ ակնհայտ է հիմնական ֆավորիտը, և որևէ ծրագրային դրույթով հնարավոր չէ փոխել այս իրավիճակը»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետը չի բացառում նաև ձևավորվող ԱԺ–ի՝ անցումային լինելու հանգամանքը, ինչի առումով իր կարծիքն ունի.

«Ընդհանուր առմամբ, հեղափոխության ժամանակահատվածում ամեն ինչն էլ ժամանակավոր է լինում, որովհետև հեղափոխությունն ինքն էքսցես է. այն, ըստ էության, ոչ ստանդարտ իրավիճակ է: Այս ԱԺ–ն կաշխատի հի՞նգ, երկո՞ւ, թե՞ մեկ տարի, կախված է իշխող ուժի գործելաոճից: Եթե Փաշինյանը կարողանա հաղթանակից հետո երկիրը հանդարտեցնել և տանել բնականոն ճանապարհով, ապա ձևավորվող ԱԺ–ն կապրի և կաշխատի 5 տարի՝ անկախ նրանից, թե ով ինչ կուզենա անել: Եթե Ն. Փաշինյանը շարունակի երկիրը տանել իր հեղափոխական հռետորաբանությամբ, ապա, բնականաբար, ցնցումները կարող են շարունակվել: Այդ պարագայում վաղ թե ուշ իր վարկանիշը կարող է անկում ապրել, և կառաջանա լեգիտիմության ճգնաժամ: Թեև այս ԱԺ–ն ընտրված կլինի մաքուր և արդար ճանապարհով, այնուամենայնիվ, եթե մեկ–երկու տարի հետո երկիրը բնականոն զարգացման մեջ չմտնի, այդ ԱԺ–ի և կոնկրետ Ն. Փաշինյանի հանդեպ հանրության մոտ մեծ դժգոհություն կառաջանա: Եվ կարող է առաջանալ ճգնաժամ, ինչը կարող է բերել նոր վիճակների, այդ թվում՝ նոր ԱԺ արտահերթ ընտրությունների: 2017թ. ընտրություններից հետո՝ ընդամենը մեկ տարի անց, մարդիկ փոխեցին իշխանությանը: Այսինքն՝ մարդիկ տեսել են այդ ճանապարհը և կարող են նորից այդ նույն ճանապարհով գնալ: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ երկիրը զարգանա բնականոն ճանապարհով և վերջապես դուրս գա հեղափոխական վիճակից, ըստ որի՝ ընտրությունները կլինեն ոչ թե տարին մեկ, այլ հինգ տարին մեկ»:

Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ՝ երկրում հանդարտ և հանգիստ մթնոլորտ պետք է հաստատվի: «Նախկին իշխանությունների նկատմամբ ռեպրեսիվ քայլերի, ասֆալտին պառկեցնելու ու պատին ծեփելու մթնոլորտը պետք է վերացվի: Իր երկրում ներդրում կատարելուց մարդը չպետք է վախենա, իսկ այսօր այդ վախը կա: Եթե Հայաստանում ապրող մարդը վախենա ու ներդրում չանի, դրսից հաստատ չեն անի, իսկ առանց ներդրումների երկիրը չի զարգանա: Եվ եթե չզարգացավ, հայտնվելու է ցնցումների մեջ, որովհետև մարդկանց կենսամակարդակը ցածր է: Ն. Փաշինյանը դեկտեմբերի 9–ից հետո պետք է կարողանա փոխել իր ամբողջ հռետորաբանությունը և երկիրը առաջ տանել հանդարտ ու հանգիստ վիճակով»,–եզրափակեց քաղաքագետը: