«Ես կամ» հաղորդաշարի ամենից հուզառատ հանդիպումը
Էնջի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ես կամ» հաղորդաշարի նախաձեռնությամբ մի խումբ երեխաների երազանքը արդեն դարձավ իրականություն: Նրանք հանդիպեցին Գագիկ Ծառուկյանին, մի մարդու, ով միշտ զգացմունքային է մոտենում այն հարցերին, որոնք վերաբերվում են հատկապես երեխաներին: Եվ ի՞նչ է նրանց ցանկությունը. տեսնել և հասկանալ, թե ինչքան թանկ են նրանք Գագիկ Ծառուկյանի համար: Հանդիպում, որը անտարբեր չի թողնում ոչ ոքի, և որը դիտել առանց հուզվելու անհնար է: Համոզված ենք, որ այդ օրը նրանց բոլորի համար կմնա եզակի ողջ կյանքում:
Պետք է այս կերպ սիրել և փայփայել մեր փոքրիկներն: Մի բան հստակ էլ. բարությունը տրվում է ի վերուստ, բայց ոչ բոլորին, իսկ Գագիկ Ծառուկյանն ունի այդ կարողությունը։: Այս տարիքի երեխաներին միայն հարկավոր է լինել սիրով և հոգատարությումբ շրջապատված՝ ինչ նրանք այսօր ստացան:
Եվ ուրեմն՝ թող բոլոր մանուկները հավատով սպասեն այս օրվա պես գեղեցիկ օրերին։ Իսկ հաղորդման մասին պետք է ասել, որ մարդ իրեն կարող է զգալ արժևորված, եթե անում է բարի գործ: Գագիկ Ծառուկյանի ու փոքրիների այս հանդիպումը լավագույն ու ամենից վառ օրինակն է, որ կարելի է հոգատարություն, սեր ու ուշադրություն պարգևել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: