Գագիկ Ծառուկյանը մասնակցել է « Ես կամ» հաղորդաշարի բացառիկ թողարկմանը
Վաևդուհի Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մանկական հուշերը ամենքաղցրն են, և երբեմն իրականանում են այնպիսի երազանքներ, որոնք նույնիսկ երազում պատկերացնելը դժվար է , իսկ մանկական անմեղ երազանքները ոչ մի դեպքում չպետք է մնան անկատար մնալով, լոկ չիրականացված ցանկություն: « Ես կամ » հաղորդաշարը հնարավորություն է տալիս իրականություն դարձնել բազմաթիվ երեխաների իղձերը, ովքեր կյանքի բերումով զրկված են ջերմությունից և ուշադրությունից: Ծառուկյան ընտանիքի աջակցությամբ իրականացվող « ԵՍ կամ » հաղորդաշարը հնարավորություն է ստեցծում երեխաներին հասկանալու համար ինչ է երջանկությունը, երբ ամենանվիրական ցանկությունները իրականություն են դառնում վառ հուշեր թողնելով մանկության շրջափուլում:
Հաղորդման ձևաչափին համապատասխան երեխաները նամակի միջոցով հայտնում են իրենց ցանկությունները, հայտնում են թե ում հետ կուզենային հանդիպել և այլն: Բազմաթիվ երեխաներ իրենց տողերում նշել էին Գագիկ Ծառուկյանի անունը, ինչը թև մանկական, սակայն նաև շատ հասուն ցանկություն է : Գագիկ Ծառուկյանի վերաբերմունքը ընդհանրապես մարդուն կարելի է հասկանալ նրա կատարած բարեգործություններից, իսկ նման անմեղ երեխաների ցանկությունը չէր կարող անպատասխան մնալ:
Գագիկ Ծառուկյանը ևս դարձավ «Ես կամ » հաղորդաշարի մասնակիցը, իր կյանքի մեկ օրը նվիրելով այդ երեխաներին: Անվանի մարդու հետ հանդիպումը, նրա հետ շփումը, նրա կողմից տրված որևէ խորհուրդ շատ օգտակար կլինի երեխաների համար, այդ հանդիպումով ոչ միայն կատարվեց Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու ցանկությունը, այլ նրանք ձեռք բերեցին մի ավագ ընկերոջ ով ամեն պահի պատրաստ է աջակցել և սատարել նրանց: Մարդկությունը պետք է չափազանց ուշադիր լինի անմեղ երեխաների հանդեպ և յուրաքանչյուր անվանի անհատ պետք է իր ավանդը բերի այս գործին: .