Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia
Politics

Փաշինյանի երթի նպատակը ընտրությունները տապալելն է. Դավիթ Շահնազարյան

Նիկոլ Փաշինյանը մտադիր է տապալել առաջիկա ընտրությունները։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀՀՇ հիմնադիր, անկուսակցական Դավիթ Շահնազարյանը։

«Որովհետեւ նա շատ լավ հասկանում է՝ եթե խոսում էր 80–90 տոկոսի մասին, հիմա ինքը լուրջ խնդիր է ունենալու արդեն դեկտեմբերին մեծամասնություն ունենալու համար։ Դրա համար սեղանը պետք է շուռ տալ։ Սա է իր պարզունակ ծրագիրը, իր անակնկալը։ Սա մարտահրավեր է մեր պետականությանը. Նիկոլ Փաշինյանը տապալում է առաջիկա ընտրությունները. չի հաջողվելու դա իրեն»,–ասաց նա։

Ընտրությունները տապալելու մեխանիզմը, Շահնազարյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանի ծրագրած Մեծ երթն է Երեւանում։

«Վաղը աշխատանքային օր է, դպրոցներում կան դասեր եւ ինչո՞ւ է այդպես բացահայտ ձեւով վարչախումբը գնում օրենքների ոտնահարման։ Դրանից հետո ԿԸՀ–ն, ուզի, թե չուզի, պետք է արձագանքի իշխանության թույլ տված այդ աղաղակող ապօրինություններին եւ, ուզի, թե չուզի, առնվազն պետք է քննարկվի Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարած քաղաքական ուժի՝ ընտրություններին մասնակցելու եւ չմասնակցելու հարցը։ Այն, ինչ պետք է Նիկոլ Փաշինյանին։ Դրանից հետո, մեծ երեւակայություն պետք չէ ունենալ, որպեսզի հասկանալ՝ ինչ կարգախոսներ առաջ կքաշեն, թե նախորդ հանցավոր իշխանությունները ուզում են արգելել, որ մենք մասնակցենք առաջիկա ընտրություններին, կհավաքի ամբոխ եւ ամբոխով կպայքարի իր իսկ ստեղծած խնդրի դեմ. այն, ինչին մենք ականատես ենք եղել»,–ասաց Դավիթ Շահնազարյանը։

Փաշինյանը ամեն ինչ արեց, որ ընտրությունները դեկտեմբերին անցկացվեն, բայց, Շահնազարյանի համոզմամբ, իրենք հասկացան, որ քաղաքական գործընթացում անելիք չունեն. «Ինչ է պետք անել դրա համար. պետք է նորից վերադառնալ ամբոխահաճությանը, դիմել ամբոխի օգնությանը։ Դրա համար սկսեցին օրենքի, քարոզարշավի կանոնների այդ պարբերական խախտումները, երբ պաշտոնապես քարոզարշավը չի սկսվել, բայց դա քիչ է։ Նա ուզում է ընտրությունները դարձնել ամբոխավարական գործընթաց, որովհետեւ չի լինի քաղաքական բանավեճ, կլինի մէկ հոգււ կարծիք, մեզ ծանոթ ամբոխահաճո հռետորաբանություն եւ, ինչու չէ, նույնիսկ տապալել ընտրությունները եւ Հայաստանը գցել արդեն Սահմանադրական խոր ճգնաժամի մեջ»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։