Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds
Socity

«Դու էիր պակաս». ներքաղաքական փոքրիկ դադար՝ հայկական ժամանակակից պիեսի միջոցով

Մեր օրերի մարդկային փոխհարաբերություններ, կերպարներ, որոնցում յուրաքանչյուրը կգտնի իրեն, բարեկամին կամ ընկերոջը... Այս ամենն արտացոլված է սպասվելիք «Դու էիր պակաս» կատակերգության մեջ, որի պրեմիերան կլինի նոյեմբերի 24–ին և 25–ին՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

«Դու էիր պակաս» կատակերգությունը երիտասարդ դրամատուրգի և երիտասարդ ռեժիսորի համագործակցության արդյունք է:

Պրեմիերային ընդառաջ երիտասարդ բեմադրիչ Արմեն Մարգարյանը Oragir.info-ի հետ զրույցում պատմել է նախ ներկայացման նախապատմության մասին:

 

«Պիեսի հեղինակը ժամանակակից գրող Արշակ Սեմիրջյանն է: Նա պիեսը բերել է թատրոն, իսկ պարոն Ղազանչյանն ինձ առաջարկել է ուսումնասիրել այն: Ուսումնասիրել եմ, որից հետո սկսել ենք բեմադրման աշխատանքները: Զուգահեռ նաև Արշակի հետ ենք աշխատել և արդյունքում ստացել ենք ներկայացում»,– ասաց բեմադրիչը՝ ընդգծելով, որ ներկայացման գնահատականն արդեն կտա հանդիսատեսը:

«Ներկայացումը, վերջին հաշվով, մարդկային փոխհարաբերությունների մասին է: Կոչենք այն կենցաղային դրամա–զավեշտալի իրավիճակներ, որոնք բեմում ստանում են իրենց տրամաբանական լուծումները: Իհարկե, այդ դրաման գործող անձանց համար է դրամա, բայց երբ հանդիսատեսը դիտի ներկայացումը, այդ կենցաղային երևույթները հումորային տեսանկյունի են վերածվելու: Այսինքն՝ գործող անձանց համար դրաման հանդիսատեսի մոտ ծիծաղ է առաջացնելու: Բայց դա հատուկ արված չէ, որ ծիծաղ կորզենք, թեև հիմա շատերն են այդպես անում, երբ ծիծաղ կորզելու համար ինչ–որ բաներ են մտածում: Սա ուղղակի իրավիճակների կոմեդիա է, հայկական ժամանակակից պիես՝ ժամանակակից մոտեցմամբ: Հստակ ժամանակաշրջան չկա, բայց գործողությունը կատարվում է մեր օրերում, սովորական մի ընտանիքում, սովորական մի բնակարանում»,–ասաց Արմեն Մարգարյանը՝ ընդգծելով, որ համոզված է՝ հանդիսատեսը կգտնի իրեն հարազատ այն կերպարներին, երևույթները, որոնց իրականում է հանդիպել:

 

Արմեն Մարգարյանը համոզված է՝ ներկայացումը կօգնի նաև մի փոքր կտրվել այն առօրյայից ու այն ժամանակահատվածից, որում հիմա ենք: «Երբ սոցիալական ցանցերում «շրջայց» ես կատարում, տեսնում ես, որ այսօր հանրության մի մեծ զանգված ակամայից ավելի շատ քաղաքական գործիչ է դարձել: Բայց կարծում եմ, որ այդ ամենի հետ մեկտեղ մարդը ժամանակ կգտնի, կգա թատրոն և կդիտի ներկայացում: Ներքաղաքական փոքրիկ դադարի պես մի բան կլինի, կլիցքավորվեն: Թե ում վրա ներկայացումն ինչպես կազդի, ցույց կտա ժամանակը, բայց նոր լիցքերով էլի կմտնեն քաղաքականություն (ծիծաղում է)»,–ասաց նա՝ գովելի համարելով այն փաստը, որ այդ առումով իրենք միակ «համարձակը» չեն՝ այս շրջանում մի շարք պրեմիերաներ ևս եղել են:

Պիեսի հեղինակը՝ բանաստեղծ, դրամատուրգ Արշակ Սեմիրջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պիեսը գրվել է 2011 թվականին. «Նույն թվականին էլ պիեսը ներկայացրել եմ պարոն Երվանդ Ղազանչյանին: Դեռ 7 տարի առաջ պիեսը հավանության արժանացավ, բայց ինչ–ինչ պատճառներով բեմադրման աշխատանքները հետաձգվեցին: Տարիներ անց, կարդալով նաև իմ մի քանի այլ պիեսները, որոշեց կանգ առնել այս պիեսի վրա»:

Արշակ Սեմիրջյանի խոսքով, պիեսն իր մեջ շատ գույներ ունի և Արմեն Մարգարյանն օգտվել է այդ հնարավորությունից. «Կարելի է ասել, որ Արմենը կրկնապատկել է այդ գույները, որ ուրախ տրամադրություն ապահովվի»: Հեղինակը նշեց, որ գնացել է փորձերին և, տեսնելով աշխատանքը, մի բան հասկացել. «Երբ պիեսը մտնում է թատրոն՝ նորովի է վերածնվում, նոր շունչ ստանում ու կենդանի օրգանիզմ դառնում»:

Արմեն Մարգարյանն էլ հավելեց, որ թեև հիմքում մարդկային փոխհարաբերություններն են, այս ներկայացման դեպքում կարևորել է մեր կենցաղում առկա փոխհարաբերությունների թատերայնացված ֆորման:

Նա ընդգծեց, որ անսահման շնորհակալ է իր հարազատ թատրոնի ամբողջ անձնակազմին՝ Երվանդ Ղազանչյանի գլխավորությամբ:

«Նա վստահեց և ընձեռեց հնարավորություն Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմադրություն անել: Կարծում եմ՝ ցանկացած երիտասարդ ռեժիսորի համար սա ինքնարտահայտվելու հրաշալի հնարավորություն է: Բացի այդ, նաև բավականին պատասխանատու, որովհետև, ամեն դեպքում, գործ ունես 75 տարեկան թատրոնի հետ»,–ասաց նա՝ շեշտելով, որ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում սա իր առաջին ինքնուրույն աշխատանքն է: