Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
Socity

Կադրային բա՞նկ, թե՞ բանկրոտ. կառավարությունը՝ ՍՊԸ, իշխանությունն էլ՝ HR

Օրերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ խոսելով կադրային նոր քաղաքականության մասին: Խոսքը խորհրդատվական մարմնի ստեղծման մասին է, որին ուղարկելով ինքնակենսագրականներ՝ այս կամ այն ոլորտի մասնագետները հնարավորություն կունենան հրավիրվել հարցազրույցի, և եթե հաղթահարեն մի քանի փուլեր, ապա աշխատանքի կանցնեն պետական ապարատում: Նախօրեին էլ մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը խոսեց կադրային բանկի մասին՝ նշելով, որ իրենց մասնագիտության մեջ հաջողությունների հասած անձինք կարող են CV–ներն ուղարկել կառավարություն:

Առաջին հայացքից, իհարկե, Փաշինյանն ասում է բավական դրական բաներ, բաներ, որոնք նախկինում չեն ասվել: Հատկապես նախորդ իշխանության վարած կադրային քաղաքականության ֆոնին, որը կարելի է անվանել առավել փակ, խմբային, թայֆայական, նմանատիպ հայտարարությունները դրական տպավորություն են թողնում: Կարծես թե ստեղծվում է պետական ապարատի, ընդհանրապես պետության և մասնագետների միջև ուղիղ հաղորդակցության հնարավորություն: Սակայն բացի դրական տպավորությունը, այլ էֆեկտ կարծես այս հայտարարությունները չեն թողնում:

Նախ, ինչ վերաբերում է իրենց ոլորտներում հաջողած մասնագետներին: Դժվար է պատկերացնել, որ իր ոլորտում հաջողած մասնագետը կարիք ունի աշխատանք փնտրելու, ինքնակենսագրական ուղարկելու և հարցազրույցներ անցնելու: Հատկապես, եթե մոտավոր պատկերացնենք, թե ովքեր են լինելու հարցազրույց վերցնողները՝ մարդիկ, ովքեր չնայած լեգիտիմ պրոցեսների արդյունքում հայտնվել են իշխանության, բայց դեռևս չեն ապացուցել իրենց ոլորտային ու մասնագիտական կոմպետենտությունը, ավելին՝ շատերը հաջողել են այդ կոմպետենտությունը դնել կասկածի տակ: Հետո՝ հաջողած մասնագետը, որը, դիցուք, աշխատում է մասնավոր սեկտորում, որևէ կերպ մոտիվացված չէ հայտնվել պետական ապարատում: Խոսքը միայն աշխատավարձի մասին չէ, այլ նաև ինքնաիրացման հնարավորության: Բոլորին էլ պարզ է, որ պետական ապարատը մասնագիտական հմտությունների իրացման ամենաբաց ու ստեղծագործ հարթակը չէ: Հետևաբար, եթե կա հաջողած մասնագետներ ներգրավելու խնդիր, ապա այդ խնդիրն առավելապես իշխանության խնդիրն է, ոչ թե հաջողած մասնագետների: Պետությունը պետք է գնա և խնդրի հաջողած մասնագետին թողնել իր բարձր աշխատավարձը, թողնել իր իրացման ու ստեղծագործական աճի ավելի ազատ հնարավորությունները ու գալ, լծվել պետական աշխատանքի: Այլ կերպ ասած՝ ոչ թե մասնագետները պետք է ինքնակենսագրական ուղարկեն, այլ կառավարությունը պետք է իր ինքնակենսագրականով ու մոտիվացիոն նամակով ներկայանա մասնագետներին ու խնդրի նրանց ներգրավվել պետական աշխատանքի:

Երկրորդ՝ ինչպես վերը նշեցինք, պետական աշխատանքն ամենահաճելիներից չէ, այն, անշուշտ պարտավորեցնող է, իր մեջ պարունակում է շատ հստակ պարտքի գիտակցում և պատասխանատվություն պետության հանդեպ, բայց միաժամանակ բավական ծանր է, բավական դանդաղաշարժ և կոնսերվատիվ իր էությամբ: Հաճախ պետական ծառայության մեջ հաջողում են ոչ թե այն մարդիկ, որոնք այս կամ այն ոլորտի կայացած մասնագետներ են, այլ նրանք, ովքեր ունեն կազմակերպչական հմտությունների, թիմի հետ աշխատելու փորձառություն, ծանր ու հագեցած տեմպին դիմանալու բնավորություն: Ինչպե՞ս է, օրինակ, իշխանությունն իր խորհրդատվական խողովակներով տարբերակելու նեղ ոլորտային մասնագետին լավ կազմակերպչից, կամ ծանր տեմպի տակ աշխատելու ունակ մասնագետին՝ առավել ազատ, ստեղծագործական մթնոլորտում աշխատելու ունակ մասնագետից:

Երրորդ՝ երբ խոսվում է կադրային բանկի մասին, տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում չկա կրթական ու գիտական համակարգ: Իսկ այն կա, թեկուզև բովանդակային իմաստով ոչ հեռանկարային, բայց կա: Այստեղից այնտեղից կադրեր փնտրելու, խորհրդատվական մարմիններ ստեղծելու փոխարեն պետությունն ընդամենը կարող է հստակ պատվեր իջեցնել կրթական ու գիտական ինստիտուտներին՝ պատրաստել կոնկրետ ուղղվածությամբ կադրեր, կոնկրետ ոլորտների մասնագետներ: Փաստացի, սակայն, կրթության և գիտության ոլորտում մենք այժմ ունենք բացառապես օդի անվերջ տատանումներ, իսկ այդ ոլորտները բարեփոխելու փոխարեն, զբաղված ենք տարբեր տեղերից կադրեր որոնելով:

Եվ վերջում. պետությունը ՍՊԸ չէ, իսկ պետության գործառույթներն իրացնող կառավարությունն էլ HR չէ: Կադրային քաղաքականություն ունենալ չի նշանակում լինել պարզ գործատու ու առաջնորդվել՝ ուղարկեք ձեր CV–ները տրամաբանությամբ: Պետության ֆունկցիոնալությունը շատ ավելին է, կադրային քաղաքականությունը այդ ֆունկցիոնալության հիմնական մեխանիզմներից մեկն է: Եթե կադրային քաղաքականերից մեկն է: Եթե կադրային քաղաքակաթյան հայտարարությունները հայտնվեն, ասենք, list.am կայքում:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան