Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds
Socity

Կենդանաբանական այգու շուրջ աղմուկն ավելի լուրջ է, քան առաջին հայացքից երևում է

Հասարակության համար այդպես էլ հասկանալի չէ, թե կենդանաբանական այգու տնօրինությունն ինչ քաղաքականություն է վարում: Մի դեպքում հոգատարություն ցուցաբերելով, արջի ատամը բուժելու համար արտերկրից բժիշկներ բերելու համար բավականին գումար է ծախսում, իսկ մեկ այլ դեպքում՝ կենդանուն էֆթանազիայի ենթարկում՝ այդ մսով մյուս կենդանիներին կերակրելու համար:

Իրականում, պարզվում է, կենդանաբանական այգու շուրջ սկսված աղմուկը մոտ 8 տարվա պատմություն ունի: Իրավիճակը գնալով սրվել է: Այս ընթացքում բոլոր նրանք, ովքեր Ռուբեն Խաչատրյանի կարծիքը չեն կիսել, տարբեր պատճառներով հեռացվել են աշխատանքից: Այգու նախկին աշխատակիցներն այս մասին բարձրաձայնել խուսափել են՝ հաշվի առնելով Խաչատրյանի մտերմությունը Սերժ Սարգսյանի ու նրա եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հետ: Բայց իշխանափոխությունից հետո կենդանաբանական այգու աշխատակիցներն էլ են որոշել քայլ անել, բացում են բոլոր փակագծերը, ինչի մասին երկար տարիներ վախեցել են խոսել:

«Էկզոտարիումի» տնօրեն Կարեն Մարտիրոսյանը դեմ է անարդարությանը, այդ պատճառով էլ օտարերկրացիների մոտ մեր երկրի մասնագետներին զրոյացնելը ծանր է տանում: Նրա խոսքով, Հայաստանում նույնպես բավականին բարձրակարգ անասնաբույժներ ու անասնաբույծներ կան և բոլորովին պետք չէ նրանց եվրոպացիներով զարմացնել:

«Ես շփվել եմ իրենց բերած բազմաթիվ եվրոպացիների հետ, ովքեր անգամ տարրական գիտելիքներ չեն ունեցել: Ես դա կենդանաբանական այգու տնօրենին էլ եմ ասել, որ ծիծաղելի է, երբ երրորդ դասարանում կատարած իմ քայլերն են ինձ ուզում սովորեցնել: Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա կարելի է աշխարհի բոլոր կառույցների հետ էլ համագործակցել, բայց չի կարելի սեփական մասնագետների ճանապարհը փակել»,– ասաց Կ. Մարտիրոսյանը:

Նա երկար տարիներ աշխատել է այս այգում և բավական մոտիկից ծանոթ է կենդանաբանական այգու ներքին անցուդարձին: Oragir.info-ի հետ զրույցում, սակայն, ցավով նշեց, որ Ռուբեն Խաչատրյանի տնօրեն նշանակվելուց հետո բազմաթիվ անօրինություններ են եղել: Օրինակ, այգու մորուքավոր անգղներին կենդանաբանական այգուց հեռացնելը, որոնք նախկինում ամեն տարի բազմացել են, իսկ հիմա այլևս այգում չեն: Մարտիրոսյանի տեղեկություններով, թռչունները տարվել են Ուրցաձոր, հիմնադրամի գումարներով պահվում և եվրոպացիների հետ նրանց մասով ծրագրեր են մշակվում:

«Ներկայում բոլոր կենդանիները ստերիլիզացված են, սերունդ տալ չեն կարող: Ի դեպ, մորուքավոր անգղը միջազգային շուկայում 25 հազար եվրո արժե: Ամբողջ աշխարհում՝ երկրագնդի վրա մոտ 10 վայրում է այն բազմանում, որից մեկը Հայաստանն է: Եվ երբ կենդանաբանական այգիները փոխանակում են իրականացնում , պետք է համարժեք փոխանակում անեն: Բայց, ինչպես երևում է, Խաչատրյանը հիմնադրամը և գազանանոցը խառնել է իրար: Ո՞վ է իրեն թույլ տվել պետական ու մասնավոր կառույցների գործունեությունն իրար խառնել: Ես ուզում եմ այնպիսի կենդանաբանական այգի ունենանք, որ եվրոպացին գա ու զարմանա, ոչ թե եվրոպացուն ասենք՝ մենք այնքան տգետ ենք, որ եկեք, մեզ բան սովորեցրեք կամ եկեք արջի ատամը պլոմբեք: Հարց է ծագում, թե Խաչատրյանն իր ոչ մասնագետ անասնաբույժի հետ, այն էլ այս օրերին, երբ աշխատակիցները բողոքի ակցիաներ են իրականացնում, հանկարծ ինչպե՞ս տեսավ, որ արջի ատամը ցավում է: Պարզ է, չէ՞, որ իրենց պետք էր շոու կազմակերպել: Բոլորն ասում են, ինչ լավ կանաչապատվել է կենդանաբանական այգին: Եթե Խաչատրյանը կարողանում է լավ գազոն աճեցնել, ուրեմն պետք է նրան քաղաքապետարան ուղարկել, որպեսզի քաղաքի կանաչապատմամբ զբաղվի: Ես ուզում եմ, որ մեր երեխաները կենդանիներ տեսնեն, բայց Խաչատրյանի կարծիքով, 50 կենդանին բավարար է: Այսօր Երևանի կենդանաբանական խանութներում ավել ի շատ ձկնատեսակներ կան, քան կենդանաբանական այգում: Նման բան ո՞վ է տեսել»,– ասաց Կ. Մարտիրոսյանը:

Պարզվում է, որ ձկնաբուծարանը նույնպես Խաչատրյանի օրոք է քանդվել: Ռ. Խաչատրյանն այն համոզմանն է, որ եթե կենդանին առողջ է, բայց պահելու տեղ չունի, պետք է նրան քնեցնել: «Էկզոտարիումի» տնօրենի համար հասկանալի չէ նաև, թե ինչու պետք է Իսրայելի կենդանաբանական այգին ամենալավը լինի, իսկ Հայաստանինը, որը խորհրդային տարիներից լավագույններից էր, այս օրի հասնի:

«Խաչատրյանը մասնագետ չի, նույնիսկ որպես կինոռեժիսոր չի կայացել: Նա պետք է միանշանակ հեռանա այդտեղից, և նրա փոխարեն մասնագետներ պետք է գան: Դրսում նույնպես շատ լավ հայրենակից մասնագետներ ունենք: Ինքը մեր ազգային և մասնագիտական նկարագրի հետ է խաղում: Նման մարդը չի կարող նման կառույց ղեկավարել»,– ասաց Կ. Մարտիրոսյանը: