Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers
Politics

Նախընտրական ֆալստարտ

ԱԺ արտահերթ ընտրություններին մնացել է մեկ ամսից էլ պակաս ժամանակ, քաղաքական ուժերը հստակեցնում են իրենց ցուցակներն ու ընտրական քարոզարշավի տակտիակայի վերջին շտկումներն են կատարում: Տարբեր առիթներով անընդհատ շեշտվում է, որ այս ընտրություններն անկախ Հայաստանի լավագույն ընտրություններն են լինելու, քանի որ հենց այս ընտրությունով է քաղաքացու ազատ կամարտահայտությունը դրսևորվելու:
Հուսալ, թե ձևավորվելիք խորհրդարանի գունապնակը բազմագույն է լինելու, միամիտ բան է: Երկրի թիվ մեկ քաղաքական հարթակում հայտնվելու են ոչ թե քաղաքական պայքարի արդյունքում հաղթանակ տարածները, այլ ընդհանուր մթնոլորտում լավ թմբուկ զարկողները, որոնք, սակայն, դեկտեմբերի 9-ից հետո ստիպված են լինելու իրենց ուսերին կրելու երկրի կառավարման ծանր պարտականությունը:
Այս շաբաթն աչքի ընկավ նրանով, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սկսեց իր մարզային այցերը, կամ այլ կերպ ասած իր համար սկսեց քարոզարշավը, չնայած քարոզարշավի պաշտոնական մեկնարկից դեռևս կա մեկ շաբաթ ժամանակ: Փաշինյանը նախ այցելեց Գեղարքունիքի մարզ՝ լինելով գրեթե բոլոր քաղաքներում, իսկ արդեն այսօր՝ Արագածոտնի մարզ: Ստեղծվում է մոտավորապես հետևյալ պատկերը. վարչապետի պաշտոնակատարը գնում է որևէ մարզ, տվյալ մարզում հանդիպումներին ներկա են լինի նաև մարզպետները, մարզում որոշակի հարգանք ունեցող մարդիկ, և դա բնական է, որովհետև երկրի վարչապետն է եկել, պարտավոր են այնտեղ լինել, որովհետև վարչապետը նաև պետականության սիմվոլ է:
Ակնհայտ է, որ վարչապետը մարզեր կատարած աշխատանքային այցի ժամանակ զբաղվում է նախընտրական քարոզչությամբ, ինչը բոլոր միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է:
Նիկոլ Փաշինյանը մի կողմից հրահանգում է չօգտագործել վարչական լծակները, մյուս կողմից չտեսնելու է տալիս, որ իր կառավարության անդամները վերից վար լծվել են քարոզչական աշխատանքների` մի կողմ թողնելով կառավարության հրատապ խնդիրները։
«Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համարից մինչև վերջինն անհատական աշխատանքներ են տանում քաղաքացիների հետ, հավաքագրում են մարդկանց, ճշտում, թե քանի ձայն ունեն։ Քարոզչական այս ճնշումից տուժում են բոլոր մյուս քաղաքական ուժերը։ Փաշինյանը և «Իմ քայլը» դաշինքը առանձնապես քարոզչության կամ ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործելու կարիք իրականում չունեն, քանի որ նրանք չափից ավելի պոպուլյար են և ինքնադրսևորվելու կարիք ընդհանրապես չունեն: Այս ամենով ստեղծվում են անհավասար պայմաններ, ինչի կարիքն իրենք բացարձակապես չունեն, հարկ է նկատել, որ սա նաև ինչ-որ առումով մեծ վնաս կլինի «Իմ քայլը» դաշինքին. ենթադրենք եթե նրանք հավաքեն 80-90 տոկոս քվե, որն իր հերթին հետո հակառակ ազդեցությունն է ունենալու հենց իրենց համար: Կստեղծվի մի վիճակ, երբ մենք կունենանք ՀՀՇ-ի պատմության կրկնությունը:
Խոսել հավասար հնարավորությունների և օրենքի գերակայության մասին մի կողմից, մյուս կողմից չարաշահել վարչապետի պաշտոնակատարի դիքրը քարոզարշավային ֆալստարտի համար՝ սա վկայում է այն մասին, որ իշխանությունը չի խորշում ոչ վարչական ռեսուրսների օգտագործումից, ոչ էլ Ընտրական օրենսգիրքը բացահայտ խախտելու փաստից: