Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers
Politics

Վարչապետ լինելը ոչ թե վայելք է, այլ պատախսանատվություն. Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մարտունիում է

Հայաստանում տեղի ունեցած ամենաառանցքային փոփոխությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի երկրում իշխանության է: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մենք հիմա իրար հետ արդեն իսկ կերտել ենք նոր Հայաստան, որտեղ ձեզանից յուրաքանչյուրը իրեն զգում է հաղթանակած: Հայաստանում տեղի ունեցած ամենաառանցքային փոփոխությունն այն է, որ դուք, ձեզանից յուրաքանչյուրը իշխանություն է Հայաստանում: Մինչև հիմա ընդունված է քննադատաբար ասել, որ այս երկրում երեք միլիոն վարչապետ կա, երեք միլիոն նախագահ կա, երեք միլիոն նախարար կա: Դա ասվում էր որպես քննադատություն, բայց ես դա համարում եմ առավելություն, որ մեր երկրում երեք միլիոն վարչապետ կա, որովհետև, երբ մենք ասում ենք, որ Հայաստանում իշխանությունը դուք եք, հենց դա նկատի ունենք: Նոր ժամանակներում վարչապետ լինելը վայելք չի, այլ պատասխանատվություն է: Երբ մենք ասում ենք, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, դա նշանակում է, որ Հայաստանում երեք միլիոն վարչապետ կա, և ձեզանից յուրաքանչյուրը վարչապետ է: Ձեզանից յուրաքանչյուրն, այո, այս երկրի վարչապետ է, դա նշանակում է մեզանից յուրաքանչյուրի առանձնակի պատասխանատվությունը մեր իրականության համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա հավելեց, որ այժմ եկել է ամեն մեկի պատասխանատվության ժամանակը, որպեսզի բոլորը հասկանան, թե իրենց որոշումից ինչքան բան է կախված: «Օրինակ, ընտրություններում դուք մի ձայն ունեք, ես էլ մի ձայն ունեմ, մարզպետն ու նախարարն էլ մի ձայն ունեն: Ընտրություններում ամեն մարդ պետք է զգա իր առանձնակի պատասխանատվությունը: Որովհետև հիմա այն ժամանակը չէ, որ մարզպետը, միլպետը, ԱԱԾ պետը, կաշառք տվողն են որոշում կայացնելու: Հիմա դուք եք կայացնելու որոշումը, և ձեզնից յուրաքանչյուրը պետք է զգա այդ պատասխանատվությունը: Ձեր քվեն տալով՝ դուք որոշելու եք այս երեխաների ճակատագիրը, որոնք դեռ քվեարկելու իրավունք չունեն»,-պ նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով Մարտունի քաղաքի օրվան՝ Փաշինյանը շեշտեց, որ Մարտունին միշտ էլ տոնելու, նշելու հպարտանալու առիթ ունի, որովհետև մարտունեցիները, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները, աչքի են ընկնում իրենց ուժեղ կամքով, աշխատասիրությամբ, հուսահատության հետ չհամակերպվելու իրենց ուժով: Մարտունին հայտնի է նաև նրանով, որ բազմաթիվ մարտունեցիներ դժվարություններին հանդիման ստիպված եղան մեկնել արտագնա աշխատանքի, բայց նրանք գնում էին արտագնա աշխատանքի ոչ թե հեռանալու, այլ Հայաստանում մնալու իրենց երկիրը, քաղաքը թաղամասը շենացնելու համար, և ես ուզում եմ բոլոր այդ մարդկանց շնորհակալություն հայտնել ձեր աշխատասիրության, հայրենասիրության, ուժի և կամքի համար, որ դուք երբեք ոչ մի դժվարության առաջ չեք ընկրկել և չեք ընկրկելու»,- ընդգծեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: