Հյուսիսային Կորեան նոր զենք է փորձարկել
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մասնակցել է «բարձրտեխնոլոգիական զենքի» փորձարկմանը, հայտնում է «Ռյոնհափ» գործակալությունը: Նշվում է, որ խոսքը մարտավարական բնույթի նոր մշակման մասին է:
Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել է, որ «ուլտրաժամանակակից» զենքի փորձարկումը, որը մշակվել է երկար ժամանակ, անցկացվել է Պաշտպանության ազգային ինստիտուտի հրաձգարանում: Շեշտվում է, որ թեստավորումը հաջող է անցել:
Հարավկորեական գործակալությունը հավելել է, որ Փհենյանը նոր փորձարկումների մասին հայտնել է երկրի ապառազմականացման բանակցություններում տեղապտույտից հետո: