Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia
Politics

Մարդիկ նեղ քարոզարշավային խնդիրներ են լուծում

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանի համար նոյեմբերի 13–ին Երևանի ավագանու նիստում տեղի ունեցածը թեև որոշ առումներով անսպասելի, բայց, միևնույն ժամանակ, նաև հասկանալի էր:

Խոսքը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության մեջ մտնող «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանի ելույթի մասին է, որի ժամանակ նա մասնավորապես ընդգծել էր օրեր առաջ արված այն հայտարարությունը, թե «նոյեմբերի սկզբին Աբովյան 5 հասցեում «Մուլտի Գրուպ» կոնցեռնը կրկին սկսել է ապօրինի շինարարություն, որը կասեցվել էր երեք ամիս առաջ»: Ընդգծելով նաև մի շարք գրառումների առկայության մասին՝ նա նշել էր, որ խնդրին չէր անդրադառնա, եթե իրեն կողմնապահության մեջ չմեղադրեին: Անի Սամսոնյանն իր խոսքը հասցեագրել էր Արման Աբովյանին, և նրան մեղադրել նաև «վտանգավոր վարքագիծ» դրսևորելու մեջ:

«Ինձ համար մի քիչ անսպասելի էր, որովհետև մինչ այդ բավականին լավ գործընկերային մթնոլորտ էր: Այնուամենայնիվ, հասկանալի է, որ մարդիկ նեղ քարոզարշավային հարցեր են լուծում: Իրականում շատ ցավալի է նման երևույթը»,–Oragir.info-ի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալին, ասաց Արման Աբովյանը:

Հաշվի առնելով նաև տեղերից «ռեպլիկներ» հնչեցնող «Լույս» խմբակցության մյուս անդամների կեցվածքը՝ նա շեշտեց, որ նման պահելաձևը պայմանավորում է ներկայիս նախընտրական փուլի հետ:

«Ուրիշ ոչինչ չի կարող լինել… շոուներ, կարմիր «լենտով» թղթեր և այլն: Մեծ հաշվով՝ մեղադրելու չէ, այդ մարդիկ խնդիր ունեն: Առաջիկայում ԱԺ ընտրություններն են, իսկ իրենք քաղաքական ուժ են, քաղաքական ուժի ներկայացուցիչներ: Նախընտրական վիճակ է, որի դեպքում քաղաքական ուժերը ԱԺ անցնելու խնդիր ունեն: Իսկ թե ինչ ռեսուրսով կարող են անցնել՝ երկու տարբերակ կա. կամ իրական աշխատանք, կամ սև PR ակցիաներ: Մարդիկ այս դեպքում որոշեցին գնալ ավելի շատ սև PR ակցիայի ճանապարհով»,–նշեց Արման Աբովյանը:

Նա հավաստիացրեց, որ եթե Անի Սամսոնյանի ելույթում հնչեցրած գնահատականները իրականությանը համապատասխանեին, ապա այսօր ականատես կլինեինք ամբողջովին այլ գործընթացի: «Բերել էին, այսպես կոչված, փաստաթղթերի փաթեթ, ինչ–որ գրառումների պատճենահանված «screenshot»–եր, ինչ–որ դատական որոշումներ, կասեցումներ, մեծ հաշվով՝ ինչ–որ անիմաստ և անհասկանալի փաթեթ, ինչը շատ ծիծաղելի էր: Ինչ վերաբերում է մեղադրանքներին, ապա, փառք Աստծո, ապրում ենք իրավական երկրում. հավաստիացնում եմ ձեզ, եթե հիմքեր լինեին, այդ փաթեթը կտային ոչ թե ինձ՝ շոուի ձևով, այլ կտային, ենթադրենք, քաղաքապետին»,–ընդգծեց նա: Արման Աբովյանը շեշտեց, որ քաղաքական մշակույթի խնդիր կա: «Եթե թվում է, որ գոռալով, անհիմն մեղադրանքներ նետելով կամ «տեսե՛ք, տեսե՛ք արդարության պայքարի զինվորներն ենք» գոչելով՝ շահում ենք մարդկանց սիրտը, այդպես չէ: Դրանով ոչինչ էլ չենք շահում: Այս ձևաչափով այդ մարդիկ նվազագույնը ծիծաղելի իրավիճակում են հայտնվում: Եվս մեկ անգամ շեշտեմ՝ առջևում խորհրդարանական ընտրություններ են, մարդիկ ԱԺ անցնելու խնդիր ունեն, և այդ համատեքստում ամեն ինչ կարելի է սպասել: Քաղաքականության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է»,–ընդգծեց նա՝ հավելելով, որ խմբակցությունը մի զանգ է ստացել, ըստ որի՝ քաղաքացին ցանկացել է զրուցել իր հետ:

«Տեղեկանալով, որ տեղում չեմ, հայհոյանքներ, սպառնալիքներ է հնչեցրել»,–մեզ հետ զրույցում ասաց Ա. Աբովյանը՝ նշելով, որ դիմել են թե՛ ոստիկանություն, թե՛ նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Հ. Գ. Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Կասկած ունեմ, որ սա կապ ունի մեր երեկվա՝ նոյեմբերի 13–ի՝ Երևանի ավագանու նիստին մեր ֆրակցիայի կողմից հնչեցված ելույթների հետ: Առայժմ զերծ կմնամ անուններ հնչեցնելուց, չնայած նրան, որ գրեթե 100 տոկոսով գիտեմ, թե որտեղից են ոտքերը աճում: Այս փաստի առնչությամբ այսօր դիմելու եմ ոստիկանություն: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ժողովրդի կողմից ընտրված ավագանուն հնարավոր չէ վախեցնել կամ ահաբեկել: Ասեմ ավելին, եթե ինչ–որ մեկը կարծում է, որ կարող է մեզ վախեցնել կամ խանգարել, ապա նա միանշանակ պատժվելու է օրենքի ողջ խստությամբ»: