Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education
Socity

Արմեն Գիգոյան. «Եթե կարողանանք կաթի որակի հարցը լուծել, ապա միանշանակ առաջին տեղում կհայտնվենք»

Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը համաձայն չէ դիտարկմանը, թե Հայաստանում կթու կովերի թիվը պակասել է: Նման հայտարարությունն անելուց առաջ, ըստ նրա, հարկավոր է մանրակրկիտ ուսումնասիրություն իրականացնել, հետո նման հայտարարություններ անել, համոզված է կազմակերպության ղեկավարը: Գիգոյանի խոսքով՝ իրականում կա ոչ թե կթու կովերի թվաքանակի կրճատման խնդիր, այլ թվաքանակի որոշակի տատանում, ինչը որևէ սպառնալիք չի կարող լինել կաթի քանակի կրճատման համար: Իրական վտանգներն այլ խնդիրներից են գալիս, որոնք մինչ օրս մնում են չլուծված: «Վտանգ կարող է լինել պատվաստումներ չկատարելու, կովերի խնամքի պատճառով: Էժան կովեր ներմուծելու դեպքում: Այսինքն, կթու կովերի հետ կապված ավելի լուրջ խնդիրներ կան, իսկ թվաքանակի մասով պետք չէ պոպուլիստական հայտարարություններ անել»,– ասաց Ա. Գիգոյանը:

Նրա դիտարկմամբ, շուկայում տավարի մսի թանկացումը պայմանավորված է նրանով, որ ներկայում դրսից ներկրված և տեղում արտադրված մսերն առանձնացվում են: Այսինքն, ներմուծված տավարի միսն ավելի էժան գնով է վաճառվում, քան տեղական միսը: Իսկ ինչ վերաբերում է կթու կովերի քանակի կրճատմանը, ապա այն հեռու է սպառնալիք լինելուց:

«Ինչպես և սպասվում էր, կովերի կաթնատվությունն այս տարի բավականին բարձր է եղել, բայց դեռևս կաթի որակի հետ կապված խնդիրները շարունակվում են, ինչ արդեն բոլորովին այլ խոսակցության թեմա է»,– ասաց կազմակերպության նախագահը:

Խոսելով կաթի որակի պատճառով պանրագործությանը հասցվող վնասների մասին՝ նա նշեց, որ պանրագործները համարվում են կաթ վերամշակողներ և կաթի արտադրության ծավալների առումով առանձնապես դժգոհություններ չունեն: Այլ խնդիր է կաթը ժամանակին և որակապես պահպանված վիճակում տեղ հասցնելու հարցը: «Այդ հարցում շատ մեծ խնդիրներ կան: Այսինքն, ընդհանուր առմամբ անասնապահության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու խիստ կարիք կա: Հարկավոր է խաղի կանոնները հստակեցնել, ինչն էլ կհանգեցնի կթու կովերի խնամքի, կերակրման և այլ խնդիրների լուծմանը: Այս հարցերը կարգավորելու համար հեծանիվ հորինել պետք չէ, պարզապես կամքի ուժ է հարկավոր: Ես հույս ունեմ, որ նոր ձևավորվելիք կառավարությանը կհաջողվի սայլը տեղից շարժել»,– ասաց Ա. Գիգոյանը

Ինչ վերաբերում է կաթի արտադրության ոլորտին, ապա, ըստ մասնագետի, այն ինքնակամ է ձևավորվել և իներցիայով էլ զարգանում է: Եվ եթե կաթի արտադրության ոլորտը կարգավորվի, ապա պանրի որակի հետ կապված հարցերն էլ կնվազեն: Այսօրվա դրությամբ պանրագործների հիմնական խնդիրը վաճառքի ծավալների նվազումն է: Խոսակցությունները, թե մեզ մոտ պանիրը կաթի փոշուց են պատրաստում, Ա. Գիգոյանի ներկայացմամբ, չի համապատասխանում իրականությանը, քանի որ տեղում արտադրվող հումքը՝ կաթը, բավարար քանակի է:

«Կաթի փոշու առկայություն կարելի է նկատել այն ժամանակ, երբ արտադրվող կաթի քանակն է նվազում, բայց այսօրվա դրությամբ այդ տատանումներն այնքան փոքր ծավալների են հասնում, որ ընդհանուր առմամբ չեն կարող ազդել որակի վրա: Ներկայում մենք պանրի արտադրության գծով առաջատար դիրքերում ենք և եթե կարողանանք կաթի որակի հարցերն էլ լուծել, ապա տարածաշրջանի երկրների մեջ միանշանակ առաջին տեղում կհայտնվենք: Հայաստանի բնակլիմայական պայմանները թույլ են տալիս, որ պանրապիտանի որակի կաթ ստանանք: Այլ հարց է, որ տեխնիկական պատճառներով չենք կարողանում որակյալ կաթը պանրի վերամշակման արտադրամասեր հասցնել»,– ասա Ա. Գիգոյանը: