Ուղղորդված հոդված բարձր հոնորարի դիմաց
Աննա Իսկանդարյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է.
News.am լրատվամիջոցն այսօր հրապարակել էր մի հոդված, որը մեղմ ասած միանգամից աչքի զառնեց ծայր ապատեղեկատվությամբ. Մասնավորապես հոդվածում նշվում էր, որ օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը իր վնասվածքի բուժզննումը կատարում է սեփական միջոցներով և այդ ամենում անուղակի կերպով մեղադրում ՀԱՕԿ_ին։
Բնականաբար պատվերով աշխատող լրագրողական անձնակազմն իրեն նեղություն էլ չի տվել նայել 《մեդալի》 հակառակ կողմին, և ներկայացնել նաև ՀԱՕԿ դիրքորոշումը այս հարցում կամ, որ ավելի դիպուկ է դա թերևս ձեռնտու չի եղել հոդվածի պատվիրատուներին։
Այսպես, Արթուր Ալեքսանյանն այն մարզիկն է, ում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ամեն ամիս սեփական միջոցներից աշխատավարձ է տրամադրում 6 հազար ամերիկյան դոլարին համարժեք։ Եվ որևէ մեկը չի կարող կասկածել՝ անգամ այս ստոր հոդվածը պատվիրողը, որ ՀԱՕԿ_ին և Գագիկ Ծառուկյանին դիմելու պարագայում ՀԱՕԿ_ը տվյալ բուժզննման ծախսը ևս կհոգար։ Կարծում եմ այստեղ խնդիրը բացառապես այն է, որ տվյալ մարզիկը կարող էր իրեն թույլ տալ բուժվել, այնտեղ, որտեղ ինքը կցանկանար։
Իսկ թե ինչու է այս ամենից նեղվել վերոհիշյալ լրատվամիջոցը շատ պարզ է, շքեղ հոնորարն է ստիպել այդ ստերի շարքը հրամցնել ընթերցողներին։ Դե իսկ պատվիրատուներին էլ հանգիստ չի տալիս Գագիկ Ծառուկյանի հեղինակությունն ու տարիների կատարած աշխատանքը, և նման ստոր ճանապարհներով փորձում են բավարարել իրենց անձնական ամբիցիաները։
Սակայն, ստիպված ենք հիասթափեցնել թե՛ պատվիրատուներին, թե՛ լրատվամիջոցին, որ նման թիթեռի կյանք ունեցող նյութերը ոչ մի ազդեցություն չեն ունենա ՀԱՕԿ_ի կատարած տարիների աշխատանքի վրա։