Մարզերում սպորտդպրոցների զարգացումը առանցքային է ՀՀ-ի սպորտինդուստրիայի կայացման հարցում
Ալվինա Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գուցե շատերդ հիշեք, որ երկար ժամանակ չի անցել Գագիկ Ծառուկյանի Դսեղ կատարած այցից: Այցի շրջանակներում նա ծանոթացավ տեղի բնակիչներին հուզող հարցերին, որոնք վերաբերվում էին սպորտային և մշակույթային կյանքին: Մասնավորապես վերանորագման կարիք ուներ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը և տեղի մարզադպրոցը: Եվ ահա առկա, շատ ժամանակ չանցած, խնդիրները ստացան իրենց լուծումը: Հիմնովին վերանորգվեցին դրանք և մեծ ուրախություն պարգևեցին թե՛ դսեղցիներին, թե՛ Դսեղի այցելուներին:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ ցույց տվեց, որ իր համար կարևոր է սպորտի զարգացումն ապահովել ոչ միայն ՀՀ մայրաքաղաքում, այլև՝ երկրի ողջ տարածքում: Եվ չխոսել այս մասին ու անցնել անտարբեր հնարավոր չէ: Մշտական հետևողական աշխատանքը, ինչ խոսք, կունենա իր դրական արդյունքը:
Դսեղ գյուղի մարզադպրոցը արդեն վերանորգված է և հանձնվել է շահագործման: Սա Գագիկ Ծառուկյանի հերթական ազգանվեր գործն էր, որը մեծ ուրախություն է պարգևում բոլորիս. սպորտը Հայաստանում ունի զարգացման կարիք և այդ ամենը հաշվի առնելով ՀԱՕԿ նախագահը մշտապես կանգնած է մեր մարզիկների կողքին, լուծում է ցանկացած խնդիր, որը ծառացել է և անհանգստություն է պատճառում սպորտի ոլորտում հաջողությունների հասնելու համար:
Ունենք վերանորոգված մարզադպրոց՝ ի շնորհիվ Գագիկ Ծառուկյանի : Սա սպորտի ոլորտում նրա կատարած հերթական ներդրումն է, որը լինելու է շարունակական, իսկ այն, թե ինչ ոգևորվածությամբ ու սիրով էին մարզվում այս անհամեմատելի և հարմարավետ պայմաններում դսեղցի մարզասեր փոքրիկները, աննկարագրելի է։