Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds
Socity

Հեղափոխության շահառուն՝ ժողովուրդը՝ հեղափոխական բյուջեի թիրախում

Հայաստանի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ Հայաստանը ձգտում է եկամուտների համատարած հայտարարագրման՝ նշելով, որ այդ հայտարարագրման ճանապարհին կարևոր գործառույթ ունեն ID քարտերը: ՊԵԿ–ի այս նախաձեռնությունն, իհարկե, նախ ներկայացվում է դրական կողմերով, մասնավորապես անընդհատ մատնանշվում է cash back–ի հնարավորությունը, բայց իրականում այս նախաձեռնության նպատակն այլ է: Հենց իրենք՝ նախաձեռնողներն էլ պնդում են, որ խոսքը ստվերի դեմ պայքարի մասին է: Օրերս նաև վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն էր մի առիթով խոսել այս խնդրի մասին՝ նշելով, որ Հայաստանում մարդիկ ավելի շատ են սպառում, քան արտադրում և աշխատում:

Այն, որ Հայաստանում ավելի շատ է սպառումը, քան եկամուտն ու արտադրությունը, պարզ էր դեռ վաղուց: Պարզ էր նաև, որ այս ամենի տակ կա ստվերային շրջանառություն: Վաղ թե ուշ Հայաստանը հանգելու է մի այնպիսի հանգրվանի, որը պետք է բացառի կամ նվազեցնի ստվերի դերը տնտեսության մեջ: Բայց արդյո՞ք հիմա է այդ հանգրվանը: Կամ հարցը ձևակերպենք այսպես՝ արդյո՞ք տնտեսության ու հարկային դաշտի առողջացման գործընթացը պետք է սկսել ստվերի դեմ պայքարից: Հատկապես, որ ստվերային եկամուտների դեմ պայքարը արդեն իսկ գործի մեջ է ու խոշոր հարկատուները, պետական պաշտոնյաները տարբեր օրենսդրական ֆիլտրերով վերահսկվում են: Հետևաբար համատարած հայտարարագրում կոչվողն այս դեպքում վերաբերելու է հասարակության միջին և ցածր եկամուտ ունեցող խավերին: Ասել է թե՝ տնտեսության առողջացման, իրականում սակայն բյուջեն համալրելու և ստվերը կրճատելու գործընթացը սկսվում է ներքևից վերև սկզբունքով:

Ներքևից վերև սկզբունքը առավել տեղին կլիներ որդեգրել, օրինակ, Մարտի 1–ի գործի վերաբացման դեպքում՝ կատարողներից մինչև հրաման տվողների շղթան բացահայտելով, ոչ թե հակառակն անելով ու գործը փակուղի մտցնելով: Տնտեսության դեպքում, սակայն, հատկապես երբ արձանագրված են հեղափոխական սպասելիքներ ու խոստացված են թռիչքային աճի տեմպեր, գործում է հակառակ սկզբունքը՝ վերևից ներքև: Դժվար թե անխտրական կալանավորման որոշումներ կայացնող իշխանությունը չունենար այնքան քաղաքական համարձակություն, որպեսզի ստվերի դեմ պայքար սկսեր հենց վերևներից, տնտեսության խոշոր դերակատարներից: Հետևաբար կա՛մ փնտրել ու չեն գտել նախօրոք արված քաղաքական հայտարարություններին «հարիր» ստվեր, կա՛մ էլ գտել են, բայց չեն կարողացել այն վերածել տնտեսությանը դրական ազդակներ հաղորդելու գործիքի և որոշել են սահմանված սպասելիքների բավարարման գործընթացը սկսել այդ սպասելիքների հիմնական շահառուների՝ հասարակության լայն շերտերի հաշվին:

Ինչ–ինչ, բայց քաղաքական համարձակություն, նույնիսկ չափից շատ համարձակություն ներկա իշխանություններն ունեն, բայց չունեն այդ համարձակությունը օգտագործելու արդյունավետ մեթոդաբանություն: Կալանավորելու, ասֆալտին փռելու, հարկային ստուգումներով վախեցնելու տրամաբանությամբ որևէ քաղաքական համարձակություն որևէ արդյունք տալ չի կարող: Ավելին՝ արդյունք չի կարող տալ նաև բացառապես օրենսդրական պեդանտությունը, ամեն ինչ օրենքով անենք ու կյանքը կկարգավորվի մոտեցումը: Հատկապես հեղափոխական իրավիճակը թույլ է տալիս, ընձեռում է հնարավորություններ գնալ իսկապես հեղափոխական քայլերի, այլ ոչ թե առաջնորդվել խիստ վարչարարական, տեխնոկրատական մոտեցմամբ, որը համահարթեցնող մոտեցումով անտեսում է երկրի տնտեսական առանձնահատկությունները:

Բազմիցս խոսվել է այն մասին, որ նախորդ իշխանությունների տարիներին խոշոր կապիտալ կուտակած անձանց պետք է ոչ թե համատարած կալանավորել ու պիտակավորել, այլ պետք է սահմանել հստակ խաղի կանոններ, նոր էջից: Իսկ հին էջը մաքրագրել պատմությանը հայտնի մեխանիզմներով, մեխանիզմներ, որոնք ձեռնտու են թե՛ այդ կապիտալը կասկածելի մեթոդներով կուտակածներին, թե՛ պետությանն ու տնտեսությանը: Հեղափոխական իշխանության խնդիրը ոչ թե խոշոր, արդեն իսկ ձևավորված, թեկուզև կասկածելի մեթոդներով ձևավորված կապիտալին ու դրա կրողներին դաշտից հեռացնելն է, այլ կասկածելի կապիտալը լեգիտիմացնելը՝ մի կողմից վերջիններիս հետ հասնելով որոշակի համաձայնությունների, այսպես ասած, հանրության առջև կոնկրետ քայլերով ապաշխարելու նպատակով, մյուս կողմից նոր խաղի կանոններ սահմանելով: Խոշոր կապիտալը վստահաբար կալանավորվելու, անվանարկվելու, սառեցված հաշիվներ ունենալու ու երկրից կապիտալը հանելուն կնախընտրեր քաղաքական որոշակի պայմանավորվածությունների շրջանակներում տնտեսական ապաշխարության ճանապարհն ու նոր կանոններով աշխատելը: Այդ դեպքում արդեն կարիք չէր լինի հեղափոխական սպասումների իրականացման ճանապարհները փնտրել այդ սպասումների շահառուների՝ հասարակության միջին ու ցածր եկամուտ, թեկուզև չհայտարագրված եկամուտ ունեցողների գրպաններում:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան