Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
Politics

100 տոկոսով բացառում եմ, որ ՀԱԿ որևէ անդամ ՔՊ–ի ցուցակում ներկայացված լինի

Ու քանի որ նման դեպքերում անորոշությունը կասկածներ է ծնում, ՀԱԿ–ականների նման վարքագծի պատճառով մամուլում սկսվեցին տարբեր վարկածներ շրջանառվել: Սկզբում ասվում էր, որ ՀԱԿ կուսակցությունը պատրաստվում է դաշինք կազմել ՔՊ–ի հետ, հետո տեղեկություն տարածվեց, թե դաշինք չեն կազմի, բայց ՀԱԿԿ անդամները կներգրավվեն ՔՊ–ի նախընտրական ցուցակում:

Այս ամենի մասին պարզաբանում ստանալու համար Oragir.info-ն կապ հաստատեց Արման Մուսինյանի հետ, բայց նա, հարցը դեռ չլսած, ասաց, որ հանդիպման է և խնդրեց 1,5 ժամից զանգահարել: Բնականաբար, փորձեցինք կապ հաստատել 1,5 ժամից, բայց այդ ժամանակ արդեն Մուսինյանը չպատասխանեց մեր զանգերին: ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի հեռախոսահամարն ընդհանրապես անջատված էր: Ու թեև չենք բացառում, որ դա կարող է այլ հանգամանքով պայմանավորված լինել, ամեն դեպքում նշենք, որ նրա հետ զրուցել նույնպես չհաջողվեց:

Հարցի մասին պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանի հետ: Նա սկզբում ասաց, որ շատ զբաղված է, բայց, այնուամենայնիվ, կարողացանք որոշ հարցերի մասին պարզաբանում ստանալ:

ՔՊ–ի ցուցակով ՀԱԿ անդամների ընտրությանը մասնակցելու հանգամանքը նա «մուտիլովկա» համարեց՝ ցավով նշելով, որ այդ բառի հայերեն համարժեքն ինքը չի հիշում: «Այս պահին գրագետ մարդկանց հետ ենք նստած, բոլորն էլ ասացին, որ այդ բառի հայերեն համարժեքը չեն կարողանում գտնել»,– ասաց Զ. Թադևոսյանը և հավելեց, որ լրատվամիջոցներից մեկը մի սուտ լուր է գրել, մյուսներն էլ այդ սուտը տարածել են ու տպավորություն ստեղծել, թե դա իրականոթյուն է:

Դիտարկմանը, թե սուտը սովորաբար անորոշությունից է ծնվում և նման ստերի դեմն առնելու համար հարկավոր է ընդամենը պատասխանել հարցերին, որպեսզի ո՛չ լրագրողների համար մութ հարցեր մնան, ո՛չ հասարակության մոտ, ՀԱԿ անդամը պատասխանեց. «Ցանկացած կուսակցության վարքագծի դրսևորման քաղաքակիրթ ձևը հայտարարություն տարածելն է: Եվ եթե մինչև հիմա դուք նման հայտարարության դեռ չեք հանդիպել, ուրեմն, դեռևս որոշում չի կայացվել: Այդ պարագայում, որևէ կուսակցական որևէ բան ասելու իրավունք չունի: Դա կուսակցական կարգապահություն է: Մենք չենք կարող ասել՝ քննարկվում է, չի քննարկվում, ինչ լուծում կստանա»:

Տիկին Թադևոսյանը նաև նշեց, որ իրենց կուսակիցներն էլ են տարակուսանքի մեջ հայտնվել՝ կարդալով մամուլի հրապարակումները, բայց նա բացառեց, որ այս կամ այն ՀԱԿ–ական կարող է ներգրավված լինել ՔՊ–ի ցուցակում:

«Դա «ֆեյքերի» մուտիլովկան է: Այս պահի դրությամբ ես 100 %–ով բացառում եմ, որ ՀԱԿ կուսակցության որևէ անդամ ՔՊ–ի ցուցակում ներկայացված լինի: Եթե նման բան լինի, ապա դա կնշանակի, որ կուսակցության անդամ չէ, քանի որ ընտրությունը քաղաքական միջոցառում է: Ուստի անպայման կուսակցության որոշում պետք է լինի, անգամ այն դեպքում, երբ մեկ կուսակցական անդամ ներգրավվում է մեկ այլ կուսակցության ցուցակում: Եթե նման որոշում դեռ չկա, բայց որևէ կուսակցական նման քայլ իրականացրած լինի, ապա դա կնշանակի, որ ինքն այլևս չպետք է այդ կուսակցության անդամ լինի, քանի որ չի հարգել կուսակցության որոշումը: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին որոշման հրապարակմանը, ապա կարծում եմ, որ եկող շաբաթվա սկզբին պարզ կլինի, թե ՀԱԿ–ն ինչ որոշում է կայացրել»,– ասաց Զ. Թադևոսյանը: