«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները կողմ են քվեարկել կալանքի տակ գտնվող անձանց պատժաչափի կրճատման նախագծի օգտին
Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բազմաթիվ դատապարտյալների, կալանքի տակ գտնվող անձանց պատժաչափի անգամ ոչ մեծ կրճատումը մարդասիրության լավագույն դրսևորումը կարող է լինել, ուստի և ՛՛Ծառուկյան՛՛ խմբակցության պատգամավորները հանձնաժողովի նիստում կողմ են քվեարկել նախագծի օգտին՝ հնարավորություն տալով դրական եզրակացությամբ այն ընդգրկել ԱԺ հերթական նիստերի օրակարգ:
Այսօր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու հարցը: Մասնավորապես, ներկայումս գործող իրավակարգավորման համաձայն մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկ օրվա դիմաց, մինչդեռ նախագծով նախատեսվում է, այդ մեկ օրը հաշվել մեկուկես օրվա դիմաց: