Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds
Socity

Խաչատուրովի հետկանչն ու Հայաստանի իրական անելիքը ՀԱՊԿ–ում

Օրերս հայտնի դարձավ, որ դադարեցվել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի լիազորությունները այդ պաշտոնում: Խաչատուրովի ներգրավվածությունը Մարտի 1–ի քրեական գործով ենթադրում էր նրա հետկանչումն այդ պաշտոնից, ու չնայած դիվանագիտական մակարդակում առկա որոշակի խոչընդոտներին, ինչպես նաև հայ–ռուսական հարաբերություններում այդ թեմայով նկատվող որոշակի լարվածության, Խաչատուրովի հետկանչն այլևս կայացած փաստ է: Այժմ արդեն քննարկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության ու դրա նոր ղեկավարի հարցը, որը դարձել է հերթական ներքաղաքական ու նաև արտաքին քաղաքական քննարկումների տեղիք:

Ռուսական ԶԼՄ–ներում արդեն հայտնվեցին ոչ պաշտոնական տեղեկություններ այն մասին, որ հնարավոր է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվի բելառուս բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ասել է թե՝ Բելառուսն է ստանձնելու ՀԱՊԿ քարտուղարության մանդատը: Հայկական մամուլում էլ շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ հնարավոր է Հայաստանն այլ թեկնածու առաջադրի այդ պաշտոնում, մասնավորապես Վաղարշակ Հարությունյանին: Թե ինչպիսի ավարտ կունենա ՀԱՊԿ նոր քարտուղարության ու գլխավոր քարտուղարի ընտրության հարցը, մենք դեռ կտեսնենք մոտ օրերս: Հեշտ ընտրություն, ըստ ամենայնի, չի սպասվում, հաշվի առնելով թե՛ քաղաքական որոշակի իրողություններ, թե՛ դիվանագիտական որոշակի ընթացակարգեր: Այնուամենայնիվ, առավել հետաքրքրական է, որ օբյեկտիվորեն առկա խնդիրներին զուգահեռ այս թեման ունի նաև մի շարք սուբյեկտիվ, տեղ–տեղ չափազանցված մեկնաբանություններ:

Խաչատուրովի հետկանչի գործընթացը նոր իշխանությունների կողմից միանգամից դարձավ վերջիններիս քաղաքական մրցակիցների, մասնավորապես հանրապետականների քննադատության թիրախը: Ըստ էության, զրկված լինելով շատ այլ հարցերում Փաշինյանին քննադատելու հնարավորություններից՝ հանրապետականները մեծամասամբ իրենց քննադատությունը կառուցում են արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: Այս իմաստով Խաչատուրովի հետկանչը բացառություն չէր, ու հանրապետականները փորձեցին տեղի ունեցողը ներկայացնել որպես արտաքին քաղաքական լուրջ ձախողում ու հայ–ռուսական հարաբերություններում կանխամտածված լարվածություն ստեղծելու փորձ:

Խաչատուրովի շուրջ քրեական գործի շուտափույթ ընթացքն ու այդ գործի հետևանք հանդիսացող հետկանչի կազմակերպչական հարցերում որոշակի անփորձության դրսևորումներն, իհարկե, անհնար է չնկատել: Ավելին՝ ակնհայտ է, որ նոր իշխանությունները հաճախ ներքաղաքական իրողությունները գերադասում են արտաքին քաղաքական հնարավոր ռիսկերից՝ հաճախ չնկատելով, հաճախ էլ չհաշվարկելով այդ ռիսկերի հավանականությունը: Այս և ոչ միայն այս առիթով նոր իշխանությունները՝ պայմանավորված թե՛ անփորձությամբ, թե՛ կոնկրետ պաշտոններում կոմպետենտ կադրերի բացակայությամբ, իհարկե, արժանի են քննադատության:

Սակայն այսքանով հանդերձ ակնհայտ է, որ արդարացի քննադատությունները վերածվում են բացառապես քարոզչական հնարքների ու տեխնոլոգիաների՝ չափազանցնելով իրողությունները:

Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար լինելու հանգամանքը Հայաստանի համար էական դեր խաղալ չէր կարող: Սիմվոլիկ դեր գուցե կարող էր: Բայց իրականության մեջ, անկախ նրանից՝ Խաչատուրովը կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Բելառուսի ներկայացուցիչը, թե մեկ այլ ոք, այդ կառույցի քաղաքականության թելադրողը ռուսական կողմն է: Իհարկե, գուցե զուտ արտաքին ընկալումների մակարդակով կարող է մեծ ձեռքբերում թվալ, որ ՀԱՊԿ քարտուղարության մանդատը Հայաստանն էր իրացնում, բայց խորքային իմաստով դա որևէ բան չէր փոխում Հայաստանի համար ՀԱՊԿ հետ հարաբերություններում, ինչպես որ որևէ խորքային բան չի փոխելու այդ մանդատի անցումն այլ երկրի ներկայացուցչի:

Թե՛ ՀԱՊԿ–ը, թե՛ նախկին Խորհրդային Միության ժառանգության վրա ձևավորված շատ այլ կառույցներ, միավորումներ, մեծ հաշվով, կրում են անցյալի վերհուշի դերակատարություն, որոնք գուցե կենսական են Ռուսաստանի կայսերապաշտական ու տարածաշրջանային շահերի տեսանկյունից, բայց խոշոր հաշվով որևէ կենսականություն չունեն Հայաստանի համար: Հետևաբար, Հայաստանի խնդիրը, Հայաստանի նոր իշխանությունների խնդիրը ոչ թե նմանատիպ կառույցներում ղեկավար պորտֆելներ կորզելն է կամ ամեն գնով այդ պորտֆելները չկորցնելը, այլ ռեալ քաղաքական ազդեցության մեծացումն է, որի առկայության պարագայում միայն նմանատիպ կառույցներում հնարավոր կլինի գեներացնել մեր շահերը: Եթե այդ ազդեցությունը լինի բավարար, ապա անկախ նրանից, թե նման միավորումներում ովքեր են ղեկավար պաշտոնների, Հայաստանի շահերը միանշանակ հաշվի կառնվեն: Սա, իհարկե, չի նշանակում, թե նոր իշխանությունների հաճախակի դրսևորվող դիվանագիտական անփութության ու արտաքին քաղաքականության մեջ նկատվող ինքնաբավ անհոգության դրսևորումները մտահոգիչ չեն: Միանշանակ մտահոգիչ են, բայց ոչ այնքան, որքան բուտաֆորիա հանդիսացող սիմվոլիկ մանդատներ ունենալու ձգտումը, որոնք ռեալ քաղաքականության իմաստով որևէ որոշիչ նշանակություն չունեն:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան