Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
Socity

Հայ–իրանական սահմանի փակումը նշանակում է ՀՀ կղզիացում

ԱՄՆ–ի կողմից Իրանի նկատմամբ արդեն ուժի մեջ մտած նոր պատժամիջոցներն աշխարհի ուշադրության կենտրոնում են: Իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ զրույցում խոսել ենք պատժամիջոցների և Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին: Խոսելով հնարավոր ազդեցության թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հատվածների մասին՝ իրանագետը նախ նշեց, որ պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է Իրանի նավթարդյունաբերությանը և բանկային համակարգին: «Եվ այս առումով Հայաստանի համար առավել հետաքրքիր է բանկային համակարգի հատվածը: Թեև, անկեղծ ասած, մինչ այդ էլ՝ պատժամիջոցների վերացման պայմաններում, ԱՄՆ–ը վարում էր մի քաղաքականություն, համաձայն որի, ըստ էության, Իրանի հետ բանկային գործարքները մեծ դժվարություններ էին հարուցում: Հաշվի առնելով այս ամենը, իհարկե, մեր հարևան և բարեկամ պետության հանդեպ ցանկացած պատժամիջոց որոշակի ռիսկային իրավիճակ է առաջացնում նաև մեր տնտեսվարողների համար»,–Oragir.info-ի հետ զրույցում ընդգծեց իրանագետը՝ միաժամանակ նշելով, որ, այդուհանդերձ, այդ պատժամիջոցները Հայաստանի տնտեսական հատվածում լրջագույն ազդեցություն չեն կարող ունենալ:«Այլ խնդիր է քաղաքական տիրույթը, որտեղ, բնականաբար, հնարավոր են որոշակի հորդորներ կամ ճնշումներ Հայաստանի վրա՝ կապված Իրանի հետ գործակցությունը սահմանափակելու հետ: Նշվածի վերաբերյալ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը նույնիսկ մի քանի անգամ է հայտարարություններով հանդես եկել: Դրանց համաձայն, Հայաստանը չի պատրաստվում սահմանափակել իր գործակցությունն Իրանի հետ՝ համարելով, որ դա բխում է մեր ազգային և պետական շահերից»,–նշեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, մենք հայ–իրանական հարաբերությունները չպետք է պայմանավորենք Իրան և որևէ այլ երկիր հարաբերությունների հանգամանքով. «Եվ պետք է փորձենք այդ տիրույթում եղած ողջ ներուժը ծառայեցնել մեր երկու երկրների զարգացման և բարօրության ապահովմանը: Բնականաբար, ցանկացած, նույնիսկ ամենախիստ պատժամիջոցների պայմաններում Հայաստանն Իրանի հետ գործակցել է: Ընդ որում, ժամանակին այդ պատժամիջոցներն ունեցել են միջազգային բնույթ և Հայաստանը հավատարիմ է եղել նաև իր միջազգային պարտավորություններին: Բայց պատժամիջոցների այս փուլը վերաբերում է բացառապես ԱՄՆ–ի կողմից կիրառվող քաղաքականությանը: Եվ այս համատեքստում Հայաստանը, որպես միջազգային հանրության լիիրավ անդամ, ազատ է բարեկամ պետության հետ սեփական հարաբերությունները զարգացնել: Կարծում եմ, որ այս համատեքստում հետաքրքիր գործակցություն կարող է ստացվել Եվրամիության երկրների հետ, որոնք մեխանիզմներ են փնտրում Իրանի հետ իրենց տնտեսական և քաղաքական կապերը նախկինի պես պահպանելու համար: Հայաստանը կարող է Եվրամիության ճամբարում հանդես գալ, ինչը բխում է նաև մեր շահերից»: Իսկ թե այս փուլում որքանո՞վ Հայաստանին կհաջողվի գոնե չեզոք դիրք պահպանել, Վարդան Ոսկանյանը նկատեց, որ բոլոր կողմերը պետք է հասկանան, որ Հայաստան– Իրան հարաբերությունները ենթակա չեն որևէ երրորդ պետության շահերի ազդեցությանը, քանի որ գործ ունենք մեր պետության համար կենսական, անգամ անվտանգային շահերի հետ:

«Հետևաբար, եթե այդպիսի փորձեր կան, ապա որևէ երրորդ պետություն չպետք է Հայաստանին պարտադրի սահմանափակել Իրանի հետ գործակցությունը: Նման պահանջն անտրամաբանական կլինի: Հետևաբար կարծում եմ, որ Հայաստանը, բնականաբար, ջանքեր թափելով, պետք է շարունակի իր հարաբերությունների զարգացումն Իրանի հետ: Մենք պետք է աշխատենք երկու հիմնական ուղղությամբ. դա նախևառաջ Իրանի հետ աշխատանքն է տարբեր՝ թե՛ դիվանագիտական, թե՛ հասարակական մակարդակներում և թե՛ ԶԼՄ–ների տիրույթում: Իսկ երկրորդ ուղղությունն ԱՄՆ–ի հետ աշխատանքն է, որ, այսուհանդերձ, Հայաստանի դիրքորոշումներն ընկալելի լինեն նաև աշխարհի թիվ մեկ գերտերությունում»,–շեշտեց իրանագետը:

Խոսելով հայ–թուրքական սահմանից, օրեր առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ Հայաստանն այս պահին ունի երկու կիսաբաց սահման. «Հայ– իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել ԱՄՆ–ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով, իսկ հայ–վրացական սահմանը, օրինակ, վատ եղանակային պայմանների պատճառով, աշխարհաքաղաքական պայմանների պատճառով»։ Անդրադառնալով հայ–իրանական սահմանի փակման հնարավորությանը՝ Վ. Ոսկանյանն ընդգծեց. «Հայաստան–Իրան սահմանը որևէ պարագայում չպետք է փակվի: Լինի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ բնակլիմայական իրավիճակ, միևնույն է, Հայաստան–Իրան սահմանի գործունեությունը մենք պետք է ապահովենք մեր ունեցած բոլոր հնարավորություններով: Ավելին, Հայաստանը հնարավորինս արագ պետք է ձեռնամուխ լինի այդ սահմանի ենթակառուցվածքների զարգացմանը՝ հաշվի առնելով, որ դեպի այդ սահման ձգվող մայրուղին չի համապատասխանում մեր պետության զարգացման տեսլականի որևէ չափորոշիչի, և այս իմաստով Հյուսիս–հարավ միջանցքի համատեքստում Հայաստանի դերակատարությունը չափազանց բարձր է: Այդ դերակատարության մասին գիտեն և բազմիցս շեշտում են նաև իրանական կողմից: Հետևաբար, մենք նույնիսկ մեկ րոպեով չպետք է դիտարկենք Հաաստան– Իրան սահմանի փակվելու հանգամանքը: Բացի այդ, պետք է նաև հնարավոր ամեն ինչ անենք, որ թե՛ հայկական, թե՛ իրանական կողմից այդ սահմանը գործի իր ունեցած ներուժի ողջ կարողությամբ: Ես չեմ կարծում, որ այդ սահմանը երբևիցե կփակվի, որովհետև հայ–իրանական սահմանի փակում, նշանակում է՝ Հայաստանի Հանրապետության, ըստ էության, կղզիացում»: