Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds
Socity

Վանգան, Նոստրադամուսն ու գրպանային ընդդիմության պահանջարկը

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն, ըստ էության, կարելի է համարել փաստացի սկսված: Քաղաքական խմորումները, ճամբարափոխության դրսևորումները, տեղեկատվական արտահոսքերը, նոր կուսակցությունների առաջ գալն ու հների ակտիվ ռեբրենդինգի գործընթացը դարձել ու դառնալու են առաջիկա մեկ ամսվա հիմնական քննարկման թեման: Նախընտրական վայրիվերումների անբաժանելի մաս են կազմում կանխատեսումները, թե ո՞ր ուժերը կանցնեն խորհրդարան ու ի՞նչ տոկոսներով: Չենք կարող ժխտել, որ հասարակության մի զգալի հատվածի, ինչպես նաև մեդիադաշտի համար նախընտրական կանխատեսումները բավական սիրելի ժանր են: Ինչքան էլ կանխատեսում անելը անշնորհակալ գործ լինի, ամեն դեպքում այդ կանխատեսումներն ունեն իրենց սպառողը: Ըստ էության, Հայաստանն այս առումով առանձնահատուկ չէ, և աշխարհի բոլոր երկրներում էլ նախընտրական շրջաններում կան ու կլինեն կանխատեսողներ և կանխատեսումներ:

Հայաստանում, սակայն, կանխատեսումների ժանրը դարձել է ոչ միայն սոցցանցերի, մեդիադաշտի գործը, այլև քաղաքական ուժերի, մեկ–երկու բացառություններով՝ գրեթե բոլոր ուժերի: Շատ հանգիստ, առանց անհարմար զգալու, օրինակ, իշխող քաղաքական ուժի պատգամավորներից մեկը կարող է հայտարարել, որ անցողիկ շեմը կանցնեն այս, այս, այս ուժերը: Նույն հանգստությամբ, բայց արդեն այլ ճամբարներից էլ կարող են հայտարարել, որ իրենց խանգարում են անցնել ԱԺ կամ իշխանությունն է որոշելու՝ իրենք կանցնեն ԱԺ, թե ոչ: Հատկապես Ընտրական օրենսգրքի խորհրդարանական քննարկումների ժամանակ անցնել–չանցնելու դիլեման դարձել էր պոպուլյար:

Նախ՝ անցնելու, անցկացնելու մասին քննարկումները ցույց են տալիս այդ բառամթերքն օգտագործող ուժերի ու գործիչների կամ ոչ կոմպետենտությունը, կամ թուլությունը: Այսինքն, մի դեպքում ստացվում է, որ այդքան սպասված ազատ և թափանցիկ ընտրությունների գաղափարը երկրորդական է, ու առաջնային է իշխանության ճաշակն ու ցանկությունը, թե ով կանցնի ու ինչքան տոկոսներով: Մյուս դեպքում էլ ստացվում է, որ ինչ–որ մարդիկ ու խմբեր սպասում են իշխանության բարեհոգությանը, որպեսզի անցնեն ԱԺ:

Օրինակ, Ծռերի կարկառուն առաջնորդներից մեկը՝ Վարուժան Ավետիսյանը, հայտարարում է, որ կան ուժեր, որոնք չեն ուզում, որ իրենք մտնեն խորհրդարան: Նախ, ուզել–չուզելը կարող է արտահայտվել միայն, եթե այդ ուժի նախընտրական քարոզարշավը, ընտրությանը մասնակցելու իրավունքը ոտնահարվում է: Եթե ոտնահարման մասին փաստեր չկան ու խոսքը միայն այն մասին է, թե ինչու նոր ԸՕ–ն չընդունվեց ու պարտադիր անցողիկ ուժերի թիվը 3–ից չդարձավ 4, ապա գործ ունենք աղքատ բարեկամի կամ քաղաքական մուրացկանության դրսևորման հետ: Այսինքն, ինչ է ստացվում, իշխանությունը կամ այլ քաղաքական ուժեր պետք է մտածե՞ն այլ ուժերի անցողիկ շեմը հաղթահարելու մասին: Կամ եթե քաղաքական ուժն ի սկզբանե նախընտրական պայքարի մեջ է մտնում անցողիկ մինիմալ շեմը իշխանության տված դոտացիայով անցնելու ու ամեն գնով խորհրդարանում հայտնվելու գիտակցությամբ, առանց պատկառելի ձայներ հավաքելու, արդյոք այդ ամենն ինքնանպատակ չէ՞: Ըստ ամենայնի, ինքնանպատակ է, ու այդպիսի ուժերը պատրաստակամ են իշխանության բարեհոգության դիմաց փոխհատուցել թավշյա ընդդիմություն լինելու խոստումներով:

Ի վերջո, սին են նաև այն պնդումները, թե որևէ օրենսգիրք միտված է կամ կարող է ձևավորել քաղաքական դաշտ ու կուսակցական համակարգեր: Եթե այդ համակարգերը չունեն ձևավորման ներքին ռեսուրս և ճիգ, ապա որևէ օրենսգիրք, նույնիսկ այնպիսին, որ կերաշխավորի ընտրություններին մասնակցած բոլոր ուժերի ներկայությունը խորհրդարանում, չի կարող դառնալ քաղաքական դաշտի կամ կուսակցական համակարգի կայացման գործոն:

Եթե մենք հռչակում ենք, որ այլևս թևակոխել ենք ընտրական պրոցեսների որակապես այլ շրջափուլ, ապա պետք է ձերբազատվենք նաև հին շրջափուլերին բնորոշ ձևակերպումներից ու մտածողությունից: Անցնել, անցկացնել ձևակերպումներն այլևս չպետք է արդիական լինեն, քանի որ դրանցից անցյալը հիշեցնող քաղաքական առևտրի հոտ է գալիս: Ընտրությունները պետք է լինեն ազատ ու թափանցիկ, և անկախ արդյունքներից՝ դրանք պետք է ընդունելի լինեն բոլոր կողմերի համար: Սա է քաղաքական դաշտի կայացման գրավականը, ոչ թե գրպանային ընդդիմության հեռանկար վաճառելով խորհրդարանում հայտնվելու ցանկությունը կամ գրպանային ընդդիմություն բուծելու հեռանկարով արվող կանխատեսումները իշխանական կաբինետներից:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան