Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
Economy

Եթե արագ չաշխատեցիր ու չշարժվեցիր, կկորչես

Իշխանափոխությունից հետո թեև կառավարությունը փոխեց ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական քաղաքականության վեկտորը և փորձեց ամեն ինչ անել ներդրողների համար գրավիչ միջավայր ձևավորելու համար, բայց այդ շղթայում, ցավոք, տեղի գիտնականների կողմից առաջարկված բիզնես–նախագծերը կրկին չարժանացան պատշաճ ուշադրության:

Ու թեև տարիներ շարունակ տեսականորեն «խրախուսվում» էին հայ գիտնականների կողմից մշակված նախագծերը, սակայն այդ խրախուսանքներն այդպես էլ չէին հատում բարի կամքի ու ցանկությունների կարմիր գիծը և չէին դառնում հստակ նախագծեր: Նման նախագծերը տեղում կյանքի կոչելու համար հստակ կամք էր հարկավոր, որն, ինչպես գիտենք, նախորդ իշխանությունների ժամանակ բացակայում էր:

Հիմա պատկերն այլ է: Երկրում իրավիճակ է փոխվել: Նոր կառավարությունն ամեն ինչ փորձում է անել, որ ոչ միայն Հայաստանի իմիջը բարձրանա միջազգային հարթակներում, այլև բիզնես դաշտը դառնա անվտանգ, գրավիչ ու մատչելի: Բայց, ինչպես երևում է, այս գործընթացից կրկին խաղից դուրս են մնացել այն հայ գիտնականները, ովքեր դեռ տարիներ առաջ իրենց միտքը նախագծի են վերածել, հեղինակային իրավունք ստացել ու անհամբեր սպասել են պետական աջակցության: Իսկ պետական աջակցությունը, ինչպես միշտ, սկզբում երկար հապաղում էր, հիմա էլ հապաղելու պատճառով ուշացել է: Այսօր արդեն, պարզվում է, հայ գիտնականների կողմից ստեղծված արժեքավոր նախագծերը մեկը մյուսի հետևից գնում են արտերկիր ու դառնում բավականին մեծ հեռանկար ունեցող շահավետ բիզնեսներ՝ օգուտ բերելով այլ պետությունների:

Ստացվում է, որ երկիրը կորցնում է ոչ միայն գիտական մտքի շնորհիվ աշխարհում փայլելու եզակի հնարավորությունը, այլև հսկայական գումարներ: Կորցնում է նաև գիտնականին, քանի որ տեղին ու ժամանակին չի կարողացել կանգնել նրա կողքին:

Տեխնիկական գիտությունների դոկտոր, Երկրների հելիոֆիկացիայի նախագծի հեղինակ Վահան Համազասպյանն այդ գիտնականներից մեկն է: «Փաստն» ավելի վաղ ներկայացրել է նրա նախագծերը: Եվ հետաքրքիրն այն է, որ նա ոչ թե գումար էր խնդրում կառավարությունից, այլ ընդամենը աջակցություն՝ իր գյուտը մեր երկրում ներդնելու և այն ազգային ծրագիր դարձնելու համար: Բայց՝ ապարդյուն: Նրա բոլոր դիմումներն այդպես էլ մնացել են անարձագանք: Եվ հիմա, ինչպես ասում են, գնացքն արդեն մեկնել է, Համազասպյանի նախագիծն էլ հետը տարել է Ֆրանսիա:

Oragir.info-ի հետ զրույցում Վ.Համազասպյանը նշեց, որ իրենց խումբը սկսել է աշխատել արտերկրի հայ գործարարների հետ, ինչը կարելի է բավականին արդյունավետ և հեռանկարային համագործակցության սկիզբ համարել:

«Մեր ներկայացրած ծրագրի հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է, չնայած մեր կառավարությունից որևէ արձագանք այդպես էլ չենք ստացել: Անկեղծ ասած, այլևս չենք էլ սպասում կառավարության արձագանքին: Կառավարության համար ռուսի ասած՝ «не до этого»: Տեխնիկան այնքան արագ է զարգանում, որ ամեն օրը կարևոր է, և մենք չենք կարող երկար սպասել, մինչև այս կամ այն հարցերը լուծվեն, նոր մեր ծրագրին անդրադառնան: Եթե կառավարությունները միայն մտածեն ընտրությունների, կուսակցությունների հաղթելու կամ պարտվելու մասին, այնքան հետ կմնանք աշխարհից, որ հնարավոր չէ նկարագրել»,– ասաց Վ. Համազասպյանը: Նա նաև նշեց, որ Կ. Կարապետյանի վարչապետության ժամանակ իր ներկայացրած նախագծին նույնիսկ խանգարել են, քանի որ նախկին վարչապետի տղան և փեսան՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը արևային կայանների բիզնեսով էին զբաղված:

«Նրանք «Հայաստան» համահայկական հիմնադրամի փողերով էին գործ անում, իսկ մեր առաջարկն ավելի լուրջ և սկզբունքային նախագիծ է: Նոր կառավարությունից էլ ներկայացուցիչ եկավ, ասեց՝ գծագրերը տվեք, մենք գործարան կառուցենք, բայց ես բացատրեցի, որ նման ձևով չի լինի, սա հեղինակային գործ է, և եթե ցանկություն կա գործարան կառուցել, ապա պետք է մեզ հանձնարարեն՝ մենք կառուցենք: Նոր մարդիկ էլ նոր ձևով են մտածում, բայց այդպես էլ չի լինի: Սա մասնավոր գործ է, մեր գյուտն է, և հարկավոր է այնպես անել, որ թե՛ երկիրը շահի, թե՛ գիտնականը: Մենք չենք կարող մեր նախագիծը տալ որևէ մեկին, քանի որ դրա վրա մի ամբողջ թիմ է աշխատել: Նրանք ընտանիքներ, երեխաներ ունեն և պետք է կարողանան իրենց ստեղծածից եկամուտ ունենալ»,– ասաց Վ. Համազասպյանը:

Համազասպյանը նախորդ կառավարություններին առաջարկում էր նաև Հայաստանում արևային էներգիայով աշխատող սրճարանների ցանց կառուցել, ինչը նաև օրինակ կարող էր լինել այլ երկրների համար: Մշտապես նշում էր նաև, որ այլ երկրներից առաջարկներ շատ կան, բայց իր ստեղծած գյուտն ուզում էր իր հայրենիքում ներդնել: Հիմա արդեն երկար տարիների սպասումից հետո արտերկրի հայ գործարարի միջոցով գիտնականը սկսել է լայնածավալ նախագծեր իրականացնել:

«Մի նախագծով արևային էներգիայով աշխատող սրճարանների ցանց ենք կառուցելու, մյուսով՝ Մարսելի արևմտյան ափերի ջրերը պետք է տաքացնենք: Օվկիանոսային գոլֆստրիմ սառը հոսանքներն այդտեղով են անցնում: Դրա պատճառով ծովափի ջուրը շատ սառն է լինում և ափամերձ հատվածում հնարավոր չէ լողալ: Այդ տարածքում ջրավազաններ կառուցելու և այդ ջուրը տաքացնելու ծրագիր ենք իրականացնելու: Այնպես որ, մեր աշխատանքներն արագ տեմպերով առաջ են գնում, բայց ափսոս, որ մեր իշխանությունները չեն հասկանում, որ ժամանակակից արդյունաբերությունը արագ տեմպերով է զարգանում, և եթե արագ չաշխատեցիր ու չշարժվեցիր, կկորչես»,– ասաց Վ. Համազասպյանը: