Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds
Socity

«Օլիգարխ», բայց երբեմն միայն հայտարարագրով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակվող հայտարարագրերի, պաշտոնատար անձանց ներկայացրած ունեցվածքի վերաբերյալ Oragir.info-ն պարբերաբար տվյալներ է փոխանցում: Այդ առումով, սակայն, որոշ դեպքերում թյուրըմբռնում է լինում: Ներկայացված հայտարարագրից շատ դեպքերում կարելի է կարծել, թե պաշտոնյան օլիգարխ է, բայց պարզվում է՝ այդքան էլ այդպես չէ: Եղել են դեպքեր, երբ պաշտոնյաները զանգահարել են ու փոխանցել մտահոգությունը՝ հասկանալով, իհարկե, որ խնդիրը լրատվամիջոցինը չէ: Ավելի առարկայական օրինակ բերենք: Որպես ունեցվածք հայտարարագրվում է «Բազմաբնակարան բնակելի շենքը`մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը»: Այսինքն՝ կարդալիս կարելի է եզրակացնել, որ տվյալ պաշտոնյան բազմաբնակարան շենք ունի, բայց իրականում խոսքը մեկ բնակարանի մասին է, այնինչ հայտարարագրում չի մասնավորեցվում և գրվում է միայն տվյալ տողը: Խնդիր կա նաև, օրինակ, հողամասի դեպքում, երբ մի քանի հողամաս է հայտարարագրվում, սակայն պարզվում է՝ չափն այդքան էլ մեծ չէ, բայց «8 հողամաս» արտահայտությունն արդեն մի մեծ տարածքի կամ ահռելի կարողության տպավորություն է թողնում: Որքան էլ կարող է զարմանալի թվալ, բայց կան պաշտոնյաներ, ովքեր իրենց մտահոգությունը հայտնելով՝ նշում են, որ ցանկալի կլիներ անգամ հողատարածքի չափը նշել, կամ մեքենայի տարեթիվը, որը կօգներ իրական ունեցվածքի մասին պատկերացում կազմել:

Նշված հարցերի շուրջ զրուցել ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ: Անդրադառնալով նախ «Բազմաբնակարան բնակելի շենքը…» վերոնշյալ ձևակերպմանը՝ նա ընդգծեց.

«Անշարժ գույքի դասակարգումները, դրանց տեսակավորումը մենք ոչ թե ինքնուրույնաբար ենք անում, այլ հենվում ենք անշարժ գույքի պետական կադաստրի կողմից տրամադրվող դասակարգիչների վրա, որովհետև տվ յալ ոլորտում ունենք իրավասու մարմին, որն էլ արել է գույքերի դասակարգումը: Այդ բազան օգտագործելով՝ մենք հենվում ենք գոյություն ունեցող դասակարգիչների վրա: Հետևաբար՝ բնակելի տուն, շենք, բազմաբնակարան շենքում առանձնացված տարածք, բազմաբնակարան շենքում առանձնացված բնակարան և այլ դասակարգիչները կադաստրի կողմից են տրամադրված և մենք դա օգտագործում ենք: Դրանք անշարժ գույքի տեսակավորման ընդունված հայտանիշներ են»:

Հարցին, այնուամենայնիվ, հնարավո՞ր չէ այնպես անել, որ որոշակի ձևակերպումներ փոխվեն, հասարակության համար ավելի մատչելի լինեն, նա արձագանքեց. «Կարճեցնել, պարզեցնելու հնարավորությունը կա: Ուղղակի, երբ տվյալ հարցերով զբաղվող կառույցը բավականին փորձ ու գիտելիքներ գեներացնելուց հետո օգտագործում է այդ դասակարգիչը ու դա նաև անշարժ գույքի գրանցամատյաններում է գրվում, և այն նաև տեսանելի է վկայականներում, դրա վրա չհենվելը և նոր մոտեցումներ որդեգրելը հիմնավորված չի լինի: Վերջիվերջո՝ իրավունքի պետական գրանցում իրականացնելիս մարմինը նման դասակարգում է տալիս: Եվ դա պետք է կողմերը ելակետ ընդունեն: Մենք էլ, բնականաբար, հենվում ենք այն գրանցման և այն դասակարգման վրա, որը տալիս է կադաստրը, որովհետև հետագայում մենք այդ տվյալները համադրում ենք կադաստրի տվյալների հետ՝ նույն երևույթի նկատմամբ մեր ընկալումները և լեզվաբանությունը պետք է նույնական լինեն»:

Ս. Սահակյանը նաև շեշտեց, որ դասակարգիչն ընտրում են հենց պաշտոնյաները վերը նշված տարբերակներից: Ինչ վերաբերում է գույքերի չափերին, մեր զրուցակիցը շեշտեց, որ անշարժ գույքի չափն առհասարակ ինքնուրույն հայտարարագրման ենթակա տվյալ չէ, բայց միաժամանակ հայտնեց. «Ապագա մոդելում մենք առանձնացրել ենք նաև նույնականացման համար, որը ինքնատիպ է և այն եզակի տվյալն է, որի միջոցով մենք նույնականացնելու ենք գույքը և համապատասխանաբար տեսնենք տվյալներ քառակուսի մետրերի վերաբերյալ: Բայց գործող համակարգում հանձնաժողովին ևս տեղեկատվություն չի ներկայացվում, թե, օրինակ, անշարժ գույքը, որը հայտարարագրվում է, քանի քառակուսի մետր է: Հետևաբար՝ եթե տվյալը չի տրամադրվում, հրապարակման մասին խոսք լինել չի կարող»: Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ մյուս կողմից հրապարակման ենթակա տվյալները ոչ թե հանձնաժողովն է որոշում, այլ՝ կառավարությունը: «Կառավարությունն ինչ ռեժիմ նախատեսեց՝ մենք դրա կիրառումն ենք ապահովում, բայց օրենսդրությունը հրապարակայնացման ենթակա տվյալների ցանկը որոշելու լիազորությունը թողել է ոչ թե հանձնաժողովին, որը մասնագիտացված կառույցն է ոլորտում, այլ կառավարությանը: Մենք այստեղ կարող ենք երկխոսել, մենք կարող ենք առաջարկություններ անել, համագործակցության միջոցով հասնել որոշ փոփոխությունների, բայց լիազորություն իրականացնողը կառավարությունն է»,–ասաց նա՝ նկատելով, որ որոշակի տվյալներ նախկինում ընդլայնվել են:

Ինչ վերաբերում է գույքի գնին, նա նշեց. «Ցանկացած անշարժ գույքի, թանկարժեք գույքի, ավտոտրանսպորտային գույքի ձեռքբերման կամ օտարման պարագայում գինը հայտարարագրվում է: Միակ բանը, որը թիվ չունի, ստանձնման պահին եղած գույքն է: Եթե պաշտոնատար անձը ընդամենը նշում է, թե ստանձնելու պահին ինչ գույք ունի, որի հետ կապված նոր գործարք չի արել, նա չի ծանրաբեռնվել դրա արժեքը որոշելու պարտականությամբ: Պարզապես մատնանշում է գույքային միավորները, բայց եթե պաշտոնավարման ընթացքում որևէ հայտարարագրման ենթակա գույքի առնչությամբ գործարք է իրականացնում, գործարքի գինը հայտարարագրման ենթակա տվյալ է և այն հրապարակվում է»:

Հետաքրքրվեցինք՝ նոր առաջարկներ կա՞ն, որոնք նաև մեր կողմից նշված հարցերի համատեքստում են: «Նոր առաջարկներ կան: Մենք OGP–ի (Open Government Partnership)՝ բաց կառավարման պլատֆորմի շրջանակներում հանձնառություն ենք վերցրել, որ որոշ տվյալներ ավելի հրապարակային դարձնենք, որ ավելի հրապարակային ձևով որոշ տվյալներ ներկայացվեն հանրությանը: Հասցեն անհատական է, բայց հասցեի տարր է հանդիսանում երկիրը, քաղաքը, որն իր մեջ անհատական տվյալ չի պարունակում: Օրինակ՝ առաջարկում ենք չբացել հասցեն, փողոցը, բնակարանի համարը, բայց առնվազն երկիրը, քաղաքը կհրապարակայնացվի, որը հասարակությանը հնարավորություն կտա հասկանալու, թե, օրինակ, պաշտոնյայի գույքը գտնվում է ՀՀ որևէ մարզում, որի արժեքն ավելի ցածր կլինի, թե՞ Լոնդոնում: Որոշակի նախաձեռնություններ կան կապված նվիրատուների հետ, որոնք քննարկման փուլում են»: