Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live
uncategorized

Ռեժիմին անմնացորդ ծառայելու ողբերգությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական կրքերը շարունակում են թեժանալ։ Քաղաքական դաշտում բաց և ստվերային գործընթացների ֆոնին, կարծես թե, Արարատի մարզը հայտնվում է նախընտրական պրոցեսների կիզակետում։
Ընդամենը օրեր առաջ մարզի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը հայտնվեց սկանդալային իրադարձությունների կենտրոնում, քանի որ իր մոտ էր հրավիրել Արտաշատի պոլիկլինիկայի տնօրենին, վերջինիս հորդորել էր աշխատել Հանրապետականի օգտին, հակառակ դեպքում սպառնացել էր հեռացնել տնօրենին աշխատանքից։ Այս միջադեպի կապակցությամբ իր վերաբերմունքն արտահայտեց նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, որը նման վարքագիծը որակեց որպես արջի ծառայություն և զգուշացրեց, որ արջի ծառայություն մատուցող չինովնիկները խստագույնս պատժվելու են։
Սակայն պարզվում է անգամ վարչապետի զգուշացումից հետո Արարատի մարզ «գործուղված» հանրապետականները չեն կարողանում սեփական կուսակցությանն իրենց նվիրվածությունն ու հավատարմությունն ապացուցելու և ցուցադրելու մղումները զսպել։ Օրեր առաջ այս անգամ արդեն մարզի հանրապետական կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը փայլեց իր քարոզարշավով, որին հաջորդեցին ողբերգական իրադարձություններ։
Սարգսյանն իր մոտ էր հրավիրել Արարատի մարզի հանրապետականի կառույցի փոխնախագահ Գագիկ Բեգլարյանին և ծանր զրույց ունեցել վերջինիս հետ։ Այս մասին գրեցին հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ։ Զրույցից Հետո Գագիկ Բեգլարյանի ինքնազգացողությունը վատացել էր, նա հոսպիտալացվել էր և հիվանդանոցում մահացել սրտի կաթվածից։ Համաձայն լրատվամիջոցների՝ Ալիկ Սարգսյանը Բեգլարյանից պահանջել էր աշխատել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա թիմակիցների ու մտերիմների դեմ, ինչի հետ համաձայն չէր եղել Գագիկ Բեգլարյանը։
Ալիկ Սարգսյանն ինքը զրույցի փաստը չի հերքել՝ նշելով, սակայն, թե որևէ ծանր խոսակցություն իրենք չեն ունեցել։
Սակայն մյուս կողմից ակնհայտ է, որ Արարատի մարզում վերջին իրադարձությունները Ալիկ Սարգսյանի և Արամայիս Գրիգորյանի միջև ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին ծանր խոսակցություններն են լինելու, քանի որ վերջիններս անգամ վարչապետի զգուշացումից հետո, գլխապատառ նետվել են նախընտրական գործընթացների մեջ՝ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած։
Վերջապես պետք է նշել, որ Ալիկ Սարգսյանի հայտարարությամբ Գագիկ Բեգլարյանն իր «100 տարվա ընկերն է եղել», այստեղ արդեն հարց է առաջանում, թե ինչպես են նախապատրաստվում մարզում նախընտրական ու ընտրական գործընթացներ գլխավորել և առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով այն դեպքում, երբ պատրաստ են հանուն այդ մանդատի ոտնահարել իրենց մտերմությունն ու ընկերությունը։ Չնայած մյուս կողմից, մարզպետ և ոստիկանապետ եղած շրջանում Ալիկ Սարգսյանը հասցրել էր «հետ գցել» ռեստորաններ, հսկայական հողատարածքներ, գազալցակայաններ ու կալվածքներ, թերևս հենց վերջիններիս ապահովագրության ու անվտանգության համար նախկին ոստիկանապետը պատրաստ է ամեն գնով ապացուցել իր նվիրվածությունը վարչակարգին ու Հանրապետականին։
Սակայն այստեղ նման գործիչներին պետք է հիշեցնել, որ վարչակարգի համար նրանք ցանկացած պահի կարող են վերածվել «ժերտվայի» և կզոհաբերվեն յուրաքանչյուր պատեհ անհրաժեշտության դեպքում։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: