Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
Politics

Ո՞ւմ որպիսությունը չէր հարցրել փոխվարչապետը. նոր ԸՕ–ն չընդունվեց մեկ ձայնով

Այսպիսով, նոր Ընտրական օրենսգիրքը դարձյալ չընդունվեց, այս անգամ ընդամենը մեկ ձայնի պատճառով: Նույնիսկ էական էլ չէ արդեն՝ դա եղավ ՀՅԴ–ի երկու բացակա պատգամավորների՞ պատճառով, թե՞ ՀՀԿ–ից «զորացրվածներից» մեկի: Ո՞ւմ չհասցրեցին զանգել, կամ ո՞ւմ վրա չազդեցին զանգերը: Խնդիրը շատ ավելի խորքային է:

Ընտրական օրենսգրքի շուրջ Ազգային ժողովում նախօրեին տեղի ունեցած քննարկումները դեժավյուի էֆեկտ ունեցան: Հանրապետական պատգամավորները՝ դեմ հանդես գալով նոր ԸՕ փոփոխություններին, անընդհատ հղում էին անում ԵԱՀԿ ԺՄԻԳ–ին, Եվրոպայի Խորհրդին, Վենետիկի հանձնաժողովին, ընդհանրապես միջազգային կազմակերպություններին՝ նշելով, որ նման հապճեպությամբ ԸՕ չեն ընդունում և ընտրություններ չեն անում: Դեժավյուի էֆեկտն այն էր, որ ժամանակին ՀՀԿ–ի ընդդիմախոսներն էին այս կամ այն առիթով հղում անում միջազգային կազմակերպություններին ու վերջիններին «տղա բերում» Հայաստանի վրա: Ազնվության համար, սակայն, պետք է նշել, որ ժամանակին հանրապետականները գոնե պահում էին գործընթացների տեխնիկական–ֆորմալ մասը, չնայած հիմնարար հարցերում առաջնորդվում էին իրենց քաղաքական նպատակահարմարությամբ:

Նոր իշխանությունները, ինչպես արդեն պարզ դարձավ, տեխնիկական մասի վրա ջանքեր չեն ծախսում ու առանձնապես հետաքրքրված չեն միջազգային կազմակերպությունների կարծիքով, ու ինչպես նախկինում, պարզապես հիմա ավելի բացեիբաց առաջնորդվում են բացառապես քաղաքական նպատակահարմարությամբ: Թերևս այդ նպատակահարմարության վառ դրսևորումներից մեկն էլ այն էր, որ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նախապես զանգել է որոշ պատգամավորների և «հարցրել նրանց որպիսությունն ու դիրքորոշումը քվեարկության ժամանակ»:

Նույն այդ պատգամավորներից նախկինում որպիսություն հարցնում էին այլ մարդիկ: Առանձնապես այդ պատգամավորների կյանքում, կարծես թե, բան չի փոխվել: Չի բացառվում, որ նրանց ապագայում էլ շարունակեն զանգել, օրինակ, ճշտելու, թե իրենց ընտրատարածքներում ինչպիսի քաղաքական դիրքորոշում և ակտիվություն են նրանք պատրաստվում դրսևորել: Բնականաբար, նման զանգերն արվում են ոչ երկրի առաջին դեմքի կողմից, բայց միշտ երկրի առաջին դեմքի անունից: Ավելին՝ առաջին հայացքից են այդ զանգերը միայն միակողմանի ճնշման էֆեկտ թողնում: Իրականում ցանկացած նման զանգ իր գինն ունի, և ամեն հարցված որպիսության դիմաց զանգողները ապագայում ստիպված են լինելու վճարել, վճարել քաղաքական որոշումներով: Ինչևէ: Չընդունված Ընտրական օրենսգիրքը, դրա շուրջ քննարկումները, պատգամավորների որպիսությունը ճշտող զանգերը, ՀՀԿ–ի նորահայտ սկզբունքայնությունն ու միջազգային կազմակերպություններին հղումները, ՔՊ–ականների պնդումներն առ այն, որ նոր ԸՕ–ով նոր քաղաքական դաշտ է ձևավորվելու, մի կողմ թողեցին ամենակարևոր հարցը՝ Ընտրական օրենսգրքի բովանդակությունը: Բովանդակության հարցը երկրորդվեց, իսկ առաջին պլան եկավ քաղաքական համառությունը, պարզագույն համառությունը: Այլ կերպ պրոցեսը բնորոշել հնարավոր չէ, որովհետև, ինչպես իրենք՝ նոր իշխանության անդամներն են քանիցս պնդել՝ անկախ Ընտրական օրենսգրքից իրենք (ժողովուրդը) հաղթելու են: Խնդիրը բացառապես համառության և ինքնանպատակ սկզբունքայնության մեջ էր, որը գուցե իր գինն ունի՝ ուժեղ երևալու գինը, բայց որևէ կերպ կապ չուներ ԸՕ բուն բովանդակության հետ:

Իհարկե, ճիշտ են այն պնդումները, որ ընտրությունների ազատ և թափանցիկ լինելը բացառապես քաղաքական կամքի, ոչ թե օրենսգրքերի հարց է: Այդ մասին մի քանի անգամ հայտարարել է հենց Փաշինյանը: Բայց սրանով հանդերձ ԸՕ–ն ունի կենսական առաքելություն, պարզապես այդ առաքելությունը հաճախ շփոթվում է ընտրությունների անցկացման որակի հետ: ԸՕ առաքելությունն այլ է՝ այն պետք է հնարավորինս արդյունավետ կերպով ապահովի Հայաստանի քաղաքական լանդշաֆտի ներկայացումը խորհրդարանում: Քանիցս խոսել ենք այն մասին, որ արդարացիորեն խնդրահարույց ռեյտինգային ընտրակարգը վերացնելով ու փոխարենը տոտալ համամասնական համակարգ ներդնելով, ստեղծելու ենք բացառապես երևանակենտրոն ու կուսակցական քաղաքական համակարգ: Սակայն, ինչպես տեսանք, ոչ այս, ոչ էլ այլ նմանատիպ հարցեր քննարկման առարկա չդարձան, փոխարենը քաղաքական ուժերը մկաններ ցույց տվեցին իրար: Ընդ որում, ինչպես արդեն պարզ դարձավ, իշխանության մկանները մինչև վերջ ուժեղ չգտնվեցին:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան