Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
Socity

Արտաշատի տարածաշրջանն այսուհետ կսպասարկի հիմնանորոգված բարձրակարգ հիվանդանոց

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ տրվել է Արտաշատի հիմնանորոգված բուժկենտրոնի շահագործման մեկնարկը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, բուժկենտրոնը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով` «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից:

«Այսօր շահագործման ենք հանձնում ևս մեկ մարզային, ժամանակի պահանջներին համապատասխան բժշկական հաստատություն: Սա նշանակում է, որ ևս շուրջ 90 հազար բնակչության հետայսու կմատուցվեն որակյալ, մատչելի և արդի բժշ­կա­կան ծառայություններ տեղում` իրենց բնակավայրերի մոտ: Սա նշանակում է, որ դուք կխնայեք ժամանակ ու ծախսեր և կխուսափեք բուժման համար մայրաքաղաք հասնելու անհարմարությունից»,- բացման խոսքում նշել է Արսեն Թորոսյանը, հավելելով, որ առողջության պահպանման առաջնային օղակում հաջորդ տարի աշխատավարձերը կբարձրանան ևս շուրջ 15%-ով:

«Կասեք` քիչ է: Այո, շատ չէ, բայց ամիսների ընթացքում 30 տոկոսով բարձրացումն արդեն տեղաշարժ է: Ու սրանով կանգ չենք առնում: Բյուջեի միջոցների վերաբաշխմամբ ֆինանսական հավելյալ միջոցներ ենք ուղղել սրտի վիրահատություններին, ուռուցքաբանությանը, երեխաների բուժօգնությանը և շտապօգնությանը: Եկող տարի այս միջոցները կրկին աճելու են: Այո, սա էլ չի երաշխավորում առողջապահական ծախսերի ամբողջական ծածկում, բայց դրական տեղաշարժ է:

Իրական և արհեստածին դժգոհությունները քիչ չեն: Ամեն օր ենք ստանում դրանք, բազմաթիվ խնդիրների ենք տեղյակ: Իսկ մինչ դուք ականատես կլինեք արդյունքներին, հավատացնում եմ, որ առաջնորդվում ենք նոր սկզբունքներով ու նոր ծրագրերով: Չեն լինելու այս կամ այն կերպ արտոնյալ կարգավիճակ ունեցող բուժհաստատություններ։ Ոլորտում ստվերային դրամաշրջանառության դեմ պայքարն անզիջում է լինելու»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:

Կառավարության որոշման հիման վրա Արտաշատի պոլիկլինիկան, Արտաշատի հիվանդանոցը, Արտաշատի ծննդատունը, Արտաշատի հակատուբերկուլոզային դիսպանսերը միաձուլման ձևով վերակազմակերպվել են «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի՝ մահճակալների ընդհանուր թիվը 275-ից կրճատելով 130-ի: Այսպիսով` ապահովվել է դրանց տեղակայման արդյունավետությունն ու մատչելիությունը, կրճատվել են կրկնվող անարդյունավետ ծառայությունները, ազատվել և կոնսերվացվել է վարչական տարածք:

Արդիականացման գործընթացում կառուցվել են ջրամբար և նոր պոմպակայան: Տեղադրվել է բժշկա­կան 3 նոր վերելակ, փոխարինվել են ինժեներական բոլոր ներքին ենթա­կա­ռուց­վածք­ները (տաք և սառը ջրամատակարարման, էլեկտրասնուցման ու ջեռուց­ման), ինչպես նաև վերակառուցվել են միջնապատերը, դռները: Մոնտաժ­վել են նաև բժշկական գազերի (թթվածին, օդ, վակուում), օդափոխու­թյան, քույրա­կան ազդական­չի, հակա­հրդեհային ազդարարման համակարգերը, համակարգ­չա­յին ու հեռախոսա­կապի ներքին ցան­ցերը:

Տեղադրվել են ջեռուց­ման և տաք ջրամատակարարման նոր կաթսաներ, իրականացվել են նաև կենտ­րոնի արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքները, ներառյալ` ասֆալտապատում, արտաքին լուսավորության ու եզրաքարերի տեղադրում և տարածքն եզրագծող ցան­կա­պատի կառուցում:

Արտաշատի բժշկական կենտրոնն ունի վիրաբուժական, թերապևտիկ, մանկաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, ինֆեկցիոն բաժանմունքներ, գործում է ինտենսիվ թերապիայի ծառայություն, ախտորոշիչ բաժանմունք՝ ներառյալ լաբորատորիա:

Ծրագրի շրջանակներում Արտաշատի ԲԿ-ն հագեցվել է նաև ժամանա­կա­կից բժշ­կա­կան սարքավորումներով, կահույքով և պարագաներով, մասնավորապես, բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, թոքերի արհես­տա­կան օդափոխության սարքեր, որոնք նախատեսված են նաև նորածինների բուժման համար: Որոշ սարքավորումներ էլ հատկացվելու են առաջիկայում:

Արդիականացված բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի Արարատի մարզի և հատկապես Արտաշատի տարածաշրջանի շուրջ 90 հազար բնակչությանը մատուցել որակյալ, մատչելի և արդի բժշ­կա­կան ծառայություններ տեղում` իրենց բնակավայրերի մոտ:

Վարկային ծրագրի շրջանակներում ներդրվել է 2 մլրդ 89.5 մլն դրամ ներդրում, որից ՀՀ կառավարության միջոցներից` 417.9 մլն (20%), Համաշխարհային բանկի վարկային միջոցներից՝ 1 մլրդ 671.6 մլն (80%):

Ներդրումները կատարվել են հետևյալ ուղղություններով.

Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում` 40.7մլն դրամ,

Երկու մասնաշենքի հիմնանորոգում` 1 մլրդ 545.6 մլն դրամ,

Բժշկական և ախտորոշիչ սարքավորումների մատակարարում, տեղադրում, անձնակազմի ուսուցում` 341.7 մլն դրամ,

Բժշկական կահույքի մատակարարում` 161.5 մլն դրամ: