Գագիկ Ծառուկյանը տնտեսական հեղափոխության առաջամարտիկ
Վարդուհի Մազմանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է
Հոկտեմբերի 26-28 Գագիկ Ծառուկյանի ջանքերով Հայաստանում անցկացվում է նախադեպը չունեցող, «ներդրումներ և առևտուր» խորագիրը կրող տնտսեական համաժողով: Համաժողովի նպատակն է ցույց տալ տարբեր երկրներից Հայաստան ժամանած խոշոր բիզնեսի ներկայացուցիչնեչին, կառավարությունների անդամներին որ Հայաստանում կան բացարձակ երաշխիկներ մասնավոր սեփականության նկատմամբ, և ստեղծված են բացառիկ նպաստավոր պայմաններ՝ ներդրումների համար, որի երաշխավորը անձամբ Գագիկ Ծառուկյանն է: Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով արդեն պետական մակարդակով վերահաստատեց ներդրողներին տրված երաշխիքները: Համաժողովը ներկայացուցչական առումով աննախադեպ է Հայաստանի համար, քանի որ խոսքը գնում է միլիարդավոր դոլարների հնարավոր ներդրումների մասին, որի պարագայում Գագիկ Ծառուկյանի կողմից նշված տնտեաական հեղափոխությունը իրականություն կդառնա, Հայաստանը ագրարարյին երկրից վերածելով զարգացած առաչադեմ տնտեսության: Միջոցառման մասնակիցները ՀՀ կառավարության անդամների և Գագիկ Ծառուկյանի ընկերակցությամբ այցելելու են արդյունաբերական կենտրոններ, ծանոթանալու Հայաստանի տնտեսական հնարավորություններին, կողմնորոշվելու համար ո՛ր ոլորտներում ներդրումներ անել: Նմանօրինակ համաժողովները մի քանի անգամ բարձրացնում են Հայաստանի հեղինակությունը միջազգային հարթակներում ,Հայաստանը ընկալվում է որպես կայուն, վստահելի, անվտանգ երկիր, ի՛նչը իր դրական ազդեցությունը կունենա նաև զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Նմանատիպ խոշոր ընկերությունների ներկայությունը Հայաստանում ոչ միայն բազմաթիվ նոր աշխատատեղերի, հարկային մուտքերի, սոցիալական խնդիրների լուծում է ենթադրում, այլ նաև այն կնպաստի տարածաշրջանային կայունությանը, ինչը այդքան անհրաժեշտ է մեր երկրին և ժողովրդին :