Հայաստանում «տնտեսական հեղափոխության» ետևում կանգնած է Գագիկ Ծառուկյանը
Հասմիկ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ի ուրախություն շատերիս՝ մոտ ապագայում Հայաստանյան տնտեսության մեջ սպասվում է մեծ առաջընթաց: Հոկտեմբերի 26-ին աշխարհի 20 երկրներից Հայաստան ժամանեցին տարբեր երկրների նախարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, պատգամավորներ, որպեսզի մասնակցեն «Ներդրումներ և առևտուր» խորագիրը կրող համաժողովին: Այցի շրջանակներում պատվիրակները քննարկելու են Հայաստանում ներդրումներ իրականացնելու հեռանկարներին վերաբերող հարցեր, ինչպես նաև այցելելու են տարբեր գործարաններ և ծանոթանալու են Հայաստանում ներդրումներ իրականացնելու առանձնահատկություններին: Հյուրերի շարքում էր նաև ՄԲ թագուհու ներկայացուցիչ՝ Նասիր Ավան, ով իր ելույթում նշեց , որ ինչպես այսօր Հայաստանն է խոշոր ներդրողներին հրավիրում իր երկիր, այդպես էլ ժամանակին արել է Մեծ Բրիտանիան, որն այսօր աշխարհի հինգերորդ խոշորագույն պետությունն է: Նա նաև նշեց, որ վերադառնալով Մեծ Բրիտանիա ամեն ինչ անելու է, որպեսզի մեծացնի ներդրումներ կատարողների հոսքը դեպի Հայաստան:
Սա նախադեպը չունեցող այց է հայաստանյան տնտեսության զարգացմանն ուղղված հանդիպումների շրջանակում, որի նախաձեռնողն է հանդիսանում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրա շնորհիվ Հայաստանը դառնում է վստահելի հարթակ խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման համար, սա նաև հնարավորություն է տալիս ավելի մեծ թափով զարգացնելու Հայաստանի տնտեսությունը և ինչպես իր խոսքում նշեց Գագիկ Ծառուկյանը. Հայաստանում սպասվում է տնտեսական հեղափոխություն:
Այդ համաժողովի պատվավոր հյուրերի շարքում էր գտնվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր մասնակցությամբ փորձում է աջակից լինել նմանօրինակ նախաձեռնության:
Սա վկայությունն է այն բանի, որ Գագիկ Ծառուկյանը վայելում է արտաքին գործընկերների սերն ու հարգանքը, ինչպես նաև սա փաստում է նրա հանդեպ ունեցած մեծ վստահության մասին:
Դե ինչ, այս նախաձեռնությունը՝ նորանկախ Հայստանի տնտեսական զարգացման ամենախոստումնալից ու իրատեսական երաշխիքն է, որի պատասխանատուները Գագիկ Ծառուկյանն ու նիկոլ Փաշինյանն են: