Գագիկ Ծառուկյանի ջանքերով կստեղծվի ավելի քան յոթ հազար նոր աշխատատեղ
Վարդուհի Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մինչ տարբեր քաղաքական գործիչներ մտորում են Հայաստանի զարգացման շուրջ, Գագիկ Ծառուկյանը խոշոր ներդրումային ծրագիր է կյանքի կոչում: Շուրջ մեկ միլիոն քառակոսի մետր տարածք ընդգրկող հատվածում կառուցվում է արդյունաբերական խոշոր քաղաք, որը ներառում է տասներեք գործարաններ, որտեղ պետք է աշխատեն յոթ հազարից ավելի մարդիկ: Գործարաններում արտադրվելու են տեքստիլ արդյունաբերության ամբողջ շղթան ներառող արտադրանք, սկսած հումքից մինչև հագուստեղեն և այլ արտադրանք: Ներդրումային ծրագրի ընթացքում ներդրվել է ավելի քան հինգ հարյուր միլիոն դոլար: Նմանատիպ մեծամաշտաբ ծրագիրը զգալիորեն կմեղմացնի գործազրկության խնդիրը Հայաստանում, մյուս կողմից զգալի քանակությամբ հարկեր կվճարվեն պետական բյուջե : Ցանկացած երկրի զարգացման համար պարտադիր է խոշոր ներդրումները և արդեն որերորդ անգամ է Գագիկ Ծառուկյանի հանդեպ ունեցած վստահության արդյունքում, ահա այսպիսի խոշոր ներդրումներ են իրականացվում Հայաստանում: Տեքստիլ արդյունաբերական քաղաքի գործունեությունը , որպես խթան կհանդիսանա նաև այլ ոլորտների զարգացման համար, քանի որ բրդի , կաշվի մեծ պահանջարկ կստեղծվի անհրաժեշտ հումքով գործարանները ապահովելու համար: ԵՎ եթե հաշվի առնենք տնտեսությամ մեջ ներդրվող գումարների մուլտիպլիակտիվ էֆեկտը, ապա այս նախաձեռնությունը նոր Հայաստանի կերտման առաջին հիմնասյունն է: Հայաստանը արդյունաբերական, գիտատեխնիկական զարգացման նոր մակարդակի վրա տեղափոխելու միակ ճանապարհը սա է, որը իրականություն դարձնելու համար Գագիկ Ծառուկյանի կողմից ներդրվում են բոլոր անհրաժեշտ ջանքերը: