Առանձնատուն, հողամաս ու... նվազած դրամական միջոցներ. ԳՆ աշխատակազմի ղեկավարի հայտարարագիրը
ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Մուշեղ Մանասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Մ. Մանասյանը հայտարարագրել է առանձնատուն և հողամաս: ԳՆ աշխատակազմի նորանշանակ ղեկավարը շարժական գույք չի հայտարարագրել: Եկամուտների հանրագումարը կազմել է 2 467 355 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է աշխատավարձից:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 8 մլն ՀՀ դրամ:
Նշենք, որ Մ. Մանասյանը գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել 2018թ. օգոստոսին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնը: Նշենք, որ ի տարբերություն նշված հայտարարագրի, Կոտայքի մարզպետի տեղակալի՝ 2018թ. պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում նրա դրամական միջոցներն ավելի շատ են եղել: Ըստ հունիսին ներկայացրած հայտարարագրի՝ նրա դրամական միջոցները կազմել են 9 մլն ՀՀ դրամ: