Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
Politics

Մեծ–մեծ խոսում են, բայց դեռ ոչինչ չեն բացահայտել

ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գրող, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանի դիտարկմամբ, այսօրվա դրությամբ երկիրը տանուլ է տալիս վարվող կադրային քաղաքականության պատճառով: Այդ հարցը վերանայման լրջագույն կարիք ունի:

Կադրային քաղաքականության մասին խոսելով՝ նա իրեն նկատի չունի, քանի որ ներկա կառավարության հետ աշխատելու ո՛չ ցանկություն ունի, ո՛չ էլ ձգտում: Իրեն չի տեսնում նաև օրենսդիրում: Բայց, եթե մի օր պաշտոն զբաղեցնելու մասին մտածի, ապա, ըստ նրա, դա կլինի հաջորդ իշխանությունների օրոք, անկախ նրանից, թե քանի տարի հետոյի մասին է խոսքը: Բայց որ երկիրը ծանրագույն վիճակից հանելու համար լուրջ կադրեր են հարկավոր, Գ. Եղիազարյանի կարծիքով, միանշանակ է: Ծանրագույն վիճակ ասելով նա նկատի ունի Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսի՝ արցախյան հողերը հանձնելու մասին ակնարկը, որին հայկական կողմը պետք է լուրջ ուշադրության արժանացնի:

«Այսինքն, այն թեզը, որ ես դեռ անցյալ տարվանից ասում էի, թե Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19–ից արդեն իսկ որոշել է փախչել, ճողոպրել իր պաշտոնից, քանի որ արդեն իսկ հայտարարել է 3 շրջանների հանձնման մասին, փաստորեն իրականություն է դառնում: Դրան գումարած, պետք չէ մոռանալ, որ թույլ տնտեսություն ունեցող երկրի առջև լրջագույն ոսոխ է կանգնած: Թե չէ ինչի՞ փախավ Սերժ Սարգսյանը, իսկ այն, որ ասում էին նա երիտասարդանում է, կարո՞ղ է դա ճշմարտություն էր»,– ասաց Գ. Եղիազարյանը:

Նա համոզված է, որ ով էլ երկրի ղեկավարը լինի, երբեք էլ հող չի հանձնի: Եվ այդ պատճառով էլ, հասկանալով, թե ինչ է իրականում կատարվում, Սարգսյանը գնաց: Ճշտող դիտարկմանը, թե՝ Սարգսյանի և Փաշինյանի միջև սարերի–ձորերի տարբերություն կա, քանի որ մեկի անվան հետ են կապվում բազմաթիվ կոռուպցիոն գործեր ու անօրինականություններ, իսկ մյուսի պարագայում բոլոր էջերը մաքուր են, Գ. Եղիազարյանը նշեց, որ պետք չէ մոռանալ, որ Փաշինյանը կարողացավ գալ, քանի որ Սարգսյանը գնալու մտադրություն ուներ:

«Իհարկե, սարերի–ձորերի տարբերություն կա և՛ նրանց արտաքինի, և՛ մոտեցումների, և՛ կոռուպցիոն տարբեր սխեմաներում մասնակցություն ունենալու մեջ, բայց այսօր Փաշինյանի կառավարության՝ բռնեմ–թողնեմ– փախչեն գործելաոճը լուրջ մտահոգվելու առիթ է բոլորիս համար: Մարդուն բերման ենթարկելը շատ լուրջ գործողություն է, և գործը պետք է հասցնել այն աստիճանի, որ նրան բռնեն ու էլ բաց չթողնեն: Եվ սեփական կատու անգամ չունեցած մարդուն, ով հետո դարձել է միլիոնատեր, բերման են ենթարկում, հետո թողնում են, որ փախչի՞: Եվ հասկանալի չէ, թե այս պայմաններում մեր մասնագետներից ով ում հետ է աշխատում: Գնալով այս ամեն ինչը ծիծաղելի է դառնում: Եթե այս ամենի մեջ շահ չկա, ապա դա ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք է: Ի՞նչ մասնագետի մասին կարող է խոսք լինել, երբ նախաքննական մարմինը՝ անվտանգությունը, մարդուն բերում է, հասկացնում է, թե ինչով են իրենք հետաքրքրված, հետո բաց են թողնում ու շանս են տալիս գնալ ու գործերը կարգավորե՞լ: Դրանից հետո այդ մարդը կարող է գնալ ու ողջ իրավական համակարգի վրա ծիծաղե՞լ»,– ասաց Գ. Եղիազարյանը:

«Բոլորը գիտեն, որ Սաշիկ Սարգսյանը 50/50 է գործարարների հետ: Այդ մասին և՛ ես եմ ասել, և՛ Նիկոլ Փաշինյանը: Բայց այս ընթացքում ինչո՞ւ գոնե մեկ դեպք չի հայտնաբերվել: Չէ՞ որ առաջին մարդը, ով շահագրգռված է նման դեպք բացահայտելու հարցում, Փաշինյանն է: Դրա համար հսկայական ապարատ է աշխատում: Մենք գիտենք, չէ՞, թե նախկինում ինչ երկրում ենք ապրել, գիտենք, չէ՞, որ այդ ամեն ինչը ճշմարտություն է: Մեծ–մեծ խոսում են, դե թող հայտնաբերեն: Իմ վարկածն այն է, որ չեն ցանկանում բացահայտել: Բայց թե ինչո՞ւ, պետք է իրենց հարցնել: Իմ կարծիքով՝ 100 վարկած կարող է լինել, բայց լավ կլինի, որ իշխանություններն ասեն, թե ինչո՞ւ մինչ օրս որևէ գործ չեն կարողացել բացահայտել»,– ասաց Գ. Եղիազարյանը:

Մեկնաբանելով Փաշինյանի այն հայտարարությունը, թե՝ ժողովուրդը եթե չցանկանա, ապա Փաշինյանն անգամ 15 րոպե չի շարունակի պաշտոնավարել, նա նշեց, որ նախ պետք է հասկանալ, թե ժողովուրդ ասելով Փաշինյանն ինչ նկատի ունի:

«Խոսքը 3 միլիոնի՞, թե՞ 30 հազարի մասին է: Խոսքը մի հրապարակում լցված սլավոնական վեչեի զո՞րքն է Պերուն գերագույն աստվածով: Այդպես սլավոններն էին հավաքվում ու հրապարակում որոշումներ կայացնում: Հիմա Փաշինյանի ասած ժողովուրդը 3 միլիո՞նն է, թե՞ 30 հազարը»,– ասաց Գ. Եղիազարյանը:

Խոսելով առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին՝ նա նշեց, որ իր կարծիքով, ապագա խորհրդարանի 97 տոկոսը Նիկոլ Փաշինյանին «հավատարիմ» մարդիկ կլինեն:

«Տեսաք, չէ՞, թե Սերժ Սարգսյանի հավատարիմներն ինչպես ճողոպրեցին: Եվ երբ որ գա պահը, նույն ձևով էլ նրա մոտից կճողոպրեն: Եվ ինչպես առնետավազքի արդյունքում ստեղծվեց Հանրապետականը, նույն առնետավազքը կարող է լինել նաև ապագայում: Եվ եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո շարունակի երկիրն այնպես կառավարել, ինչպես հիմա է կառավարում, ապա մենք կունենանք միապետություն, հետո այն կվերածվի բռնապետության: Այդ ժամանակ ժողովրդավարություն ասվածից ծվեն անգամ չի մնա: Հիմա վաղ է խոսել, թե ուր կարող ենք հասնել, քանի որ պատերազմը Դամոկլ յան սրի նման կախված է Արցախի գլխին: Եվ որպեսզի ապրիլ յան դեպքերի նման մեր առյուծ տղաներին բահերով ճակատ ուղարկելու դեպքերը չկրկնվեն, ապա պետք է մասնագետներին ներգրավել երկրի կառավարման հարցում: Եվ ամենևին կապ չունի, թե այսօրվա հեղափոխականներն ընդունում են դա, թե ոչ: Ի վերջո. ստիպված են լինելու մասնագետների հրավիրել աշխատելու, որպեսզի կարողանան իրենց իշխանությունը պահել, ուրիշ ճար նրանք ուղղակի չունեն»,– խոսքը եզրափակեց Գ. Եղիազարյանը: