«Ծառուկյան» դաշինքը՝ ռեյտինգային ընտրական համակարգը վերացնելու երաշխավոր
Վազգեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ՝ հոկտեմբերի 22-ի ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ԱԺ-ում չստացավ բավարար ձայներ։ Օրենսգրքի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն, սակայն այն ստացավ ընդհամենը 56 կողմ ձայն։Կառավարության նախագծի քվեարկության տապալման, ավելորդ լարվածության միակ պատասխանատուն և մեղավորը բոլորիս շատ հայտնի է թե, որ կուսակցությունն է, սակայն որոշ լրատվամիջոցներ նիստից հետո հերթական անգամ ապացուցեցին, որ իրենց համար իրավիճակի փոփոխություն չի եղել և իրենք չեն դավաճանում իրենց հին գործելաոճին։Ըստ այդ լրատվականների ԸՕ նախագիծը ընդունելի չի եղել «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի կողմից, ինչը արդեն իսկ ծիծաղելի է հնչում, քանզի երեկ կողմ քվեարկած ձայների 50%-ը պատկանում է «Ծառուկյան» դաշինքին։Այս համատեքստում էլ, ովքեր փորձեցին նախագծի տապալումը վերագրել «Ծառուկյան» դաշինքին, ցույց տվեցին իրենց իրական դեմքը։
Սակայն այստեղ անհանգստացնողը ոչ թե լրատվականների ապատեղեկատվություն տարածելն է , այլ վերջիններիս պատվիրատուների անհավասարակշիռ վարքագիծը, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում և փորձում են վարկաբեկել հանրության կողքին կանգնած քաղաքական ուժերին, ի դեմս ՝ «Ծառուկյան» դաշինքի։
Նման երևույթները նոր Հայաստանում անընդունելի են, այդ իսկ պատճառով էլ դեզինֆորմացիա տարածողները ստացան բավականին կոշտ պատասխան, ինչն էլ փաստում է այն մասին, որ մեղավորներին պետք է փնտրել այլ, սակայն ոչ այդքան հեռու վայրում։