Նախորդ իշխանության անհույս ճիգերն ու ԲՀԿ անվան հետ կապվող ապատեղեկատվությունը
Վարդուհի Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նոր Օրենսգրքի քվեարկությունը նախկին իշխանությունը ներկայացնող ֆրակցիայի ջանքերով տապալվեց և չընդունվեց: Չնայած նրան որ քննարկումների ընթացքում ԱԺ ում ներկայացված բոլոր ուժերը նշում էին, որ այն ունի միայն դրական կողմեր, միայն «Ծառուկյան» դաշինք և «Ելք» խմբակցությունների պատգամավորներն էին շահագրգռված, որ այն ընդունվի: Սակայն նրանց չհաջողվեց բավարար թվով ձայներ ապահովվել դրա համար: Շաբաթներ առաջ ՀՀԿ խմբակցության շուրջ տասնվեց պատգամավորներ հանդես էին եկել ստորագրահավաքի նախաձեռնությամբ որ աջակցելու են կառավարությանը արտահերթ ընտրությունների անցկացման հարցով, սակայն նրանցից շատերը պարզապես չէին եկել ԱԺ: Ցավալի է այն հանգամանքը, որ որոշակի ուժեր այս անգամ ևս, իրենց վրայից պատասխանատվությունը գցելու համար, որոշ լրատվական կայքերի միջոցով, ապատեղեկատվություն են տարածում և փորձում մարդկանց մոտ թյուր կարծիք ստեղծել: Նախորդ ընտրական համակարգի պահպանումը ցանկալի է միայն նախորդ ռեժիմի անդամների համար, ովքեր հուսյեր ունեն վերարտադրվել հին մեթոդներով և ԱԺ ում զգալի տեղ զբաղեցնել: «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդես եկավ նոր առաջարկով, արտահերթ ռեժիմով կրկին քննարկել կառավարության նախագիծը և ընտրությունների գնալ ավելի բարելավված օրենսգրքով:
ԱԺ լուծարմաը մնացել է բավականին քիչ ժամանակ, և պետք է թույլ չտալ նախկին ուժերին վերարտադրվելու որևէ հնարավորություն: Հայաստանում հաստատված քաղաքական կայունության արդյունքները գնալով տեսանելի են դառնում և պետք չէ շեղվել բռնած ուղղուց: Որքան էլ նախկին իշխանության մասունքներն ԱԺ-ում փորձեն ապակայություն մտցնել, միևնույնն է, արտահերթ խորհրդարանական ընտրությունների լինելու են ու հենց դեկտեմբերին, դա անբեկանելի հասարակական պահանջ է: