Հանրությանն ակնհայտ է, թե որ ուժերն են առաջնորդվում պետության և ժողովրդի շահով
Միսակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկվանից ներքաղաքական դաշտում կրկին լարված իրավիճակ է, բանն այն է, որ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության նախագծի քվեարկությունն երեկ տապալվեց: Բոլորին հայտնի է, թե որ ուժը նորից ստեղծեց նման լարված իրավիճակ և տապալեց քվեարկությունը, սակայն դրա հետ մեկտեղ փորձ է արվում դա գցել «Ծառուկյան» խմբակցության վրա, որը կողմ քվեարկեց, բացակա էին միայն մի քանի պատգամավորներ, սակայն նույնիսկ նրանց քվեարկության դեպքում ոչինչ չէր փոխվի և համապատասխան քանակության ձայներ չէր ապահովվի օրինագիծը ընդունելու համար: Այս պարագայում բոլորի համար պարզ է, որ փորձ է արվում «Ծառուկյան» դաշինքնի նկատմամբ վրեժխնդրություն իրականացնել`տեսնելով որ այս դաշինքը իր ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ միշտ կանգնած է ժողովրդի և հեղափոխության կողքին և հիմա էլ հուշագիր ստորագրելով ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրենց համար առաջնայինը ժողովրդի կամքն է, երկրի կայունությունն, անվտանգությունն ու բարեկեցությունը:
Ակնհայտորեն նման դիզինֆորմացիա տարածողները առաջնորդվում են միայն սեփական շահով, մի կողմ դնելով պետական շահն ու ժողովրդին: Որոշ ուժեր տեսնելով, որ իրենք քաղաքական դաշտում ամբողջությամբ սպառվել են և գլորվում են անդունդը, փորձում են իրենց հետ տանել նաև այլ ուժերի: Դա իհարկե նրանց մոտ չի ստացվի քանզի հանրությունը շատ լավ տեսնում է, որ ուժերն են առաջնորդվում պետության և ժողովրդի շահով: