Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
Politics

Կապանյան դասերն ու հեղափոխական իներցիան

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 21–ին, Հայաստանի մի շարք համայնքներում, մասնավորապես Արմավիրում, Էջմիածնում, Հրազդանում և Կապանում ՏԻՄ ընտրություններ էին: Արմավիրում և Էջմիածնում հաղթել են ՔՊ–ի թեկնածուները, Հրազդանում հաղթել է Սասուն Միքայել յանի որդին՝ Սևակ Միքայել յանը, իսկ Կապանում ՔՊ թեկնածուն պարտվել է անկուսակցական թեկնածուին: Մեծ հաշվով, եթե վերանանք Հրազդանում Սևակ Միքայել յանի առաջադրման հետ կապված ՔՊ–ի ներսում առկա տարաձայնություններից, ապա չորս խոշոր քաղաքներից երեքում իշխանությունը հաղթել է, մեկում՝ պարտվել:

Կապանում արձանագրված պարտությունը շատերի համար դարձել է մի կողմից հուսահատության և հեղափոխության հանդեպ կասկածամտության դրսևորման, մյուս կողմից՝ իշխանության հասցեին տեղեկատվական արշավ սկսելու առիթ, առ այն, որ հեղափոխությունն ու Նիկոլ Փաշինյանը ամենազոր չեն, ավելին՝ արդեն իսկ սկսում են պարտվել:

Սակայն, եթե վերացարկվենք տեղի ունեցածի մանիպուլ յատիվ գնահատականներից, ապա իրավիճակն, ըստ էության, օրինաչափ է: Նախ, ՔՊ–ն պարտվել է միայն մի քաղաքում, մյուս երեքում հաղթել է: Հասկանալի է, իհարկե, որ թե՛ Արմավիրում, թե՛ Էջմիածնում և թե՛ Կապանում ՔՊ–ական թեկնածուներին ընտրել են ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի և հեղափոխության հռչակած նպատակների: Այս փաստը միանգամայն բացառում է այն կազմակերպված թերահավատության գեներացումը, որով զբաղված են իշխանության մրցակիցները: Սա, իհարկե, ունի իր բացասական կողմը ևս՝ նշված համայնքներից որևէ մեկում նախկինում ՔՊ–ն չի ունեցել կարևոր դերակատարություն, ասենք, մարզային ազդեցիկ շտաբի տեսքով, և գրանցված արդյունքները բացառապես հեղափոխության իներցիայի հետևանքն են: Սա խնդիր է, որի վրա իշխանությունները պետք է աշխատեն, որպեսզի ապագայում խուսափեն բացառապես Փաշինյանի վարկանիշի շնորհիվ հաղթելու տեխնոլոգիայից: Մյուս կողմից, հենց այս նույն սկզբունքն է, որ բացատրում է տրամաբանորեն հակառակ արդյունքը Կապանում: Կապանում ևս, ինչպես Հրազդանում կամ Էջմիածնում, նախքան հեղափոխությունը ՔՊ–ն չի ունեցել էական դերակատարում, այնպիսի դերակատարում, որ կարողանա փոխել ընտրությունների ընթացքը կամ ձևավորել իշխանություն: Պարզապես, եթե Էջմիածնում կամ Արմավիրում Փաշինյանի վարկանիշը բավարար է եղել բեկում մտցնելու համար, Կապանում այդ վարկանիշը կամ բավարար չի եղել, կամ եղել են այլ գործոններ, որոնք ավելի վճռորոշ են գտնվել:

Հենց այդ գործոնների առկայությամբ էլ, ըստ էության, բացատրվում է Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելը: Այդ նշանակման պաշտոնական հիմնավորումը թմրանյութի տարանցիկ ուղիների դեմ Պողոսյանի պայքարելու առանձնահատկությունն է: Բայց իրական պատճառն այլ է ու հենց այդ պատճառն է դերակատարում ունեցել Կապանում ՔՊ–ի թեկնածուի պարտության գործում:

Սյունիքն, իսկապես, բավականին առանձնահատուկ մարզ է, և այդ առանձնահատկությունը կայանում է ոչ թե արժեքային–մշակութային շերտում, այլ տնտեսական: Ի տարբերություն այլ մարզերի, Սյունիքը ունի որոշակի ֆինանսական ինքնաբավություն, տնտեսական որոշակի ինքնուրույնություն և կախված չէ բացառապես Երևանից: Օրինակ, Սյունիքում վարչական լծակներով հնարավոր չէ հասնել նույնքան ազդեցության ընտրությունների ժամանակ, որքան այլ մարզերում, քանի որ վարչական լծակը աշխատում է այն տեղերում, որտեղ կա ֆինանսական կախվածություն պետական ապարատից, աշխատանք կորցնելու վտանգ: Սյունիքում այդ վտանգն առնվազն ավելի քիչ է, քան այլ տեղերում:

Բնականաբար, Սյունիքում առկա այդ տնտեսական ինքնաբավության հետևում կան կանգնած կոնկրետ մարդիկ ու խմբեր, ովքեր տեղում տիրապետելով հսկայական ֆինանսական ռեսուրսների, միաժամանակ անմասն չեն ու նախկինում էլ անմասն չեն եղել տեղում իշխանության ձևավորման գործընթացներից: Ժամանակին այդ ազդեցությանը հակակշռվում էր Սուրիկ Խաչատրյանի օդիոզ, օլիգարխիկ և հակասական գործոնը, որն անմիջականորեն հովանավորվում էր Երևանից՝ նախագահական նստավայրից: Սակայն Խաչատրյանի ազդեցության աստիճանական անկումից հետո, Սյունիքում, ըստ էության, տնտեսական վերնախավը դարձել էր քաղաքական կուրս թելադրող հիմնական սուբյեկտը: Ըստ մամուլում տարածվող լուրերի, Կապանում հաղթած թեկնածու, անկուսակցական Գևորգ Փարսյանը ներկայացնում էր հենց այդ տնտեսական վերնախավը: Մեծ հաշվով, Կապանում ՔՊ–ի պարտության և Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակման պատճառը նույնն է՝ Սյունիքում մարզային ու երևանյան իշխանության ազդեցությունը թույլ է տեղի տնտեսական վերնախավի ազդեցությունից: Այս փաստը պետք է ընդունել ի գիտություն, առանց դրանից նեղանալու կամ հիասթափվելու: Քաղաքականությունն, ի վերջո, ուժերի և ռեսուրսների պայքար է: Ավելին՝ հեղափոխության ու իշխանության շահերից է բխում պարտվել սովորելը՝ նախկինների նման անվերապահ հաղթանակի տարերքին չտրվելու և անէության թմբիրում չհայտնվելու համար:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան