Ծառուկյանի նվերը աբովյանցիներին՝ հայրենադարձության կարճ ճանապարհ
Արթուր Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ ՀՀ-ում երկակի տոն էր, երկու ամենագեղեցիկ քաղաքները նշում էին իրենց տարեդարձը: Երևանը՝ տոնում էր իր գրեթե 3-րդ հազարամյակը, իսկ Աբովյանը՝ 55-ամյակը: Աբովյանը քաղաք է 1963 թվականից, և վերանավանվել է ի պատիվ՝ Խաչատուր Աբովյանի: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Աբովյանը եղել է հանրապետության՝ ամենարագ աճող և զագացող քաղաքը, ինչպես նաև ակտիվ արդյունաբերական կենտրոններից մեկն է դարձել:
Աբովյանը մեծ շուքով տոնեց իր հոբելյանը: Տոնին նվիրված միջոցառմանը ներկա էին մի շարք մեծարգո հյուրեր, ինչպես նաև, ԲՀԿ խմբակցության ղեկավար, Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը:
Գ. Ծառուկյանը մեծ ավանդ է ունեցել քաղաքի զարգացման, բարգավաճման և առաջընջացի գործում, ինչպես նաև ծանոթ է եղել տեղի խնդիրներին, և արել ամեն ինչ դրանց հանգուցալուծման համար: Այս անգամ ևս, նա ուներ յուրահատուկ նվեր սիրելի քաղաքին: Սա հիմնականում երիտասարդ ընտանիքներին հարմար պայմաններում բնակարանների կառուցման, և տրամադրման տարբերակն էր, որի համար հատկացվելու է 40հզր հա տարածք: Այս ծրագրով շուրջ հազար ընտանիք ձեռք կբերի իր երազանքների բնակարանը ամենաշահավետ պայմաններով:
Կարելի է փաստել, որ սա լավագույն քայլերից մեկն է, որ անում է Ծառուկյանը՝ լավագույն պայմաններով երկրում տիրող իրավիճակին դիմակայելու և մեծ հնարավորություն ստեղծելով՝ արտագաղթը կասեցնելու համար։
Այստեղ կարելի է, հաշվի առնել նաև, որ Աբովյանում մեծամասամբ ապրում են հայրենադարձներ , և որ այս նախագծի հիմնաքարը դրվել է ճիշտ տեղում: Մեզ մնում է, միայն հուսալ, որ ժամանակի հետ Հայաստանում կավելանան Գ. Ծառուկյանի նման բարերարներ, ովքեր նույնպես այսքան մեծ թափով կնվիրվեն հայրենիքի բարգավաճման գործին: