Ֆորսմաժորային իրավիճակ չկա, այն արհեստականորեն ստեղծվում է կառավարության կողմից. Հայկ Բաբուխանյանը՝ ԸՕ նախագիծը 24 ժամում ընդունելու մասին
Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովը կառավարության առաջարկով արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց նախագիծը, նշելով, որ կառավարությունը ԱԺ-ին ներկայացրել է 2018-ի հոկտեմբերի 22-ին գումարած ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպելու վերաբերյալ որոշման նախագիծ, որով առաջարկվում է առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո 24 ժամյա ռեժիմում անցկացնել երկրորդ ընթերցում:
Զեկուցող Արտակ Զեյնալյանին ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ասաց, որ նրան ճանաչում է որպես ժողովրդավար, սկզբունքների համար պայքարող անձ:
«Հիմա ինձ համար զարմանալի է այն, ինչ Դուք հիմա ասում եք, ինձ համար զարմանալի է, որ Դուք ասում եք ֆորսմաժորային իրավիճակ է, դրա համար փաթեթը պետք է ընդունվի 24 ժամում, երբ այդպիսի իրավիճակ իրականում չկա, ֆորսմաժորային իրավիճակ արհեստականորեն ստեղծվում է կառավարության կողմից, արհեսականորեն օրակարգ է դարձվում այն, ինչը մեր ժողովրդի համար հեչ էլ օրակարգային չպիտի լիներ:
Հիմա դու գտնում եք, որ այդ արհեստական օրակարգով ստեղծել իրավիճակ և 24 ժամում նման կարևոր հարց և երկրորդը՝ անգամ եթե Դուք ամեն ինչ իրականացնեք, արդյոք կուսակցությունները հնարավորություն կունենան նորմալ պատրաստվեն արտահերթ ընտրություններին»,-հացրեց Բաբուխանյանը:
Նախարարի պաշտոնակատար Զեյնալյանը Բաբուխանյանի խոսքի առաջին մասի համար շնորհակալություն հայտնեց նրան, իսկ երկորոդ մասի հետ, որ արհեստականորեն ստեղծվում է ֆորսմաժորային իրավիճակ, չհամաձայնեց:
Շարունակությունը՝ այստեղ