Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGO
Lifestyle

Իսկ դուք կցանկանայի՞ք վճարվել հանգստանալու համար

Մենք գիտենք, որ...

Մարդիկ աշխատանքի ժամանակ փող են ստանում աշխատած ժամերին համապատասխան կամ էլ կատարած աշխատանքի չափով:

Իրականում միշտ չէ այդպես:

Լինում է նաև այնպես, որ մարդիկ գումար են ստանում աշխատանքի ժամին հանգստանալու ժամանակին համապատասխան:

Հենրի Ֆորդի գործարաններից մեկում աշխատողների մի խումբ վճարվում էր... հանգստանալու համար: Խոսքը վերանորոգողների խմբի մասին է, որը պատասխանատու էր սարքերի անխափան աշխատանքի համար: Նրանք գումար էին ստանում այնքան ժամանակահատվածի համար, որքան հանգստի սենյակում էին: Երբ վառվում էր կարմիր լույսը ու ինչ–որ վթար էր տեղի ունենում, նրանց վճարման հաշվիչը կանգնում էր: Այսպիսով, վերանորոգողները ձգտում էին շատ արագ վերացնել վթարը և աշխատանքը կատարել որակյալ, որպեսզի ավելորդ անգամ դուրս չգային հանգստի սենյակից և չզրկվեին գումարից:

Հենրի Ֆորդը իրոք հանճարեղ անձնավորություն էր: 12 տարեկան հասակում կյանքում առաջին անգամ տեսնելով լոկոմոբիլ՝ նա իր հետագա ամբողջ կյանքը նվիրեց մեքենաշինությանը: 17 տարեկանում նա իր աշխատանքային գործունեությունը սկսել է որպես մեխանիկական արհեստանոցի աշակերտ: Սկսելով ամենաստորին աշխատանքից՝ նա կարողացել է դառնալ Ամերիկայի արդյունաբերական և բիզնես մագնատի:

Չնայած Ֆորդը չի հայտնագործել ավտոմեքենայի հավաքման հոսքագիծը, բայց նա նախագծել և արտադրել է առաջին ավտոմեքենան, որը կարող էին իրենց թույլ տալ ունենալ միջին խավի շատ ամերիկացիներ: Այդ քայլով Ֆորդը ավտոմեքենան թանկարժեք հազվագյուտ առարկայից վերածել է պրակտիկ փոխադրամիջոցի: Որպես «Ֆորդ Մոթոր Քոմփանիի» սեփականատեր՝ նա դարձավ աշխարհի ամենահարուստ և ճանաչված մարդկանցից մեկը: Մատչելի ապրանքների արտադրությունը, որը զուգակցվում էր աշխատողների բարձր աշխատավարձով, ի պատիվ նրա կոչվեց «ֆորդիզմ»: Ֆորդի շնորհիվ պարբերաբար նվազող գները ազդեցին շատ տեխնիկական և բիզնես նորամուծությունների վրա: Բավականին հետաքրքիր էր Ֆորդի գործելաոճը աշխատակիցների հարցում: Ֆորդն ապշեցրեց ողջ աշխարհին՝ 1914 թվականին 1 օրվա համար բանվորներին տալով 5 դոլար աշխատավարձ (մեր օրերի հաշվարկով՝ մոտ 120 դոլար), ինչը ավելի քան կրկնապատկեց նրա աշխատողների մեծ մասի դրույքաչափը: Այդ քայլը իրականում չափազանց շահութաբեր դուրս եկավ. աշխատողների անընդհատ փոփոխության փոխարեն Դետրոյթի լավագույն մեխանիկները գալիս էին Ֆորդի մոտ՝ բերելով իրենց փորձը, աճող արդյունավետությունն ու այդպիսով նվազեցնելով ուսուցման ծախսերը: Բացի իր աշխատողների աշխատավարձը բարձրացնելուց՝ Ֆորդը 1926 թվականին կրճատեց նաև աշխատանքային շաբաթը. հայտարարվեց 5–օրյա աշխատանքային շաբաթվա մասին՝ շաբաթական 40 ժամով: Ֆորդն այս որոշումը կայացրեց արտադրողականությունը բարձրացնելու նպատակով, քանի որ աշխատողները պետք է ավելի շատ ջանք գործադրեին, որ ավելի լավ հանգստանային: Ֆորդը գտնում էր, որ պատշաճ հանգիստը լավ է անդրադառնում աշխատանքի վրա, որովհետև աշխատողները ավելի շատ ժամանակ կունենան տարբեր բարիքներ գնելու և սպառելու համար: Այս ամենով հանդերձ, Ֆորդը լիովին դեմ էր արհմիություններին: Ֆորդը չէր վստահում նաև հաշվապահներին, նա դիզել էր աշխարհի ամենախոշոր կարողություններից մեկը՝ առանց երբևէ իր ընկերությունում ֆինանսական աուդիտ իրականացնելու։

«Ավելի քիչ ադմինիստրատիվ հոգի գործնական կյանքում և ավելի շատ գործնական ոգի ադմինիստրատիվ կյանքում»: Սա Ֆորդի խոսքն է և նրա գործունեության ուղեցույցներից մեկը: Հանրահայտ գործարարի այս խոսքերը կարծես թե ասված լինեն Հաաստանի կառավարության համար, և եթե հնարավոր լինի հետևել այս խորհրդին, հաստատ կարելի է հասնել այնպիսի բարձունքների, ինչպիսի բարձունքների հասավ երազող 12–ամյա երեխան: