Գագիկ Ծառուկյանը նշմարեց Հայաստանում տնտեսության թռիչքաձև զարգացման ուղին
Հասմիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջին տասնամյակներին աշխարհի մակարդակով, պետությունների ազգային տնտեսությունների զարգացման գործում մեծ է տեղեկատվական տեխնոլոգիաների դերը: Հասարակության համար այսօր ամենաթանկ ռեսուրսներից մեկը համարվում է տեղեկատվությունը և այն դասվում է այնպիսի ռեսուրսների շարքերը, ինչպիսիք են նավթը, գազը, օգտակար հանածոները և այլն: Այսինքն նույն տեղեկատվության մշակումը, որը արդյունքում դառնում է տեխնոլոգիա, կարող է փոխարինել ռեսուրսների, որոնք տնտեսության հիմնական շարժիչ ուժ են հանդիսանում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում տնտեսության շարժիչ ուժ հանդիսացող ռեսուրսների տեսանկյունից կա լուրջ բաց, հարկավոր էր նոր մոտեցում ցուցաբերել և այդ լուծումը գտավ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: Շեշտը դնելով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վրա, Ծառուկյանի նախաձեռնությամբ երեկ հանդիսավոր կերպով բացվեց աշխարհում ամենամեծ մայնինգ ֆերման: Թերևս կարիք չկա պարզաբանել, թե ինչ է իրենից ներկայացնում մայնինգը, դա ներկա դրությամբ աշխարհի մակարդակով ամենաքննարկված թեման է: Այո ապագան վիրտուալ կրիպտոարժույթինն է և այդ առումով Հայաստանի, որպես վիրտուալ արժույթի ամենամեծ արտադրող պետության համար չափազանց կարևոր էր: Բացի այն, որ Ծառուկյանի նախաձեռնությամբ աշխարհի ավելի քան 40 երկրներից, Հայաստան են ժամանելու ոլորտի առաջատարներն ու պռոֆեսիոնալները, մի շարք գործարարաներ, վաճառել են իրենց մայնինգ ֆերմաներն իրենց իսկ երկրներում և եկել դրանք Հայաստանում հիմնելու համար: Սա ազդակ է արտաքին աշխարհին, հանձինս ներդրողների, որ Հայաստանում, ի դեմս Գագիկ Ծառուկյանի նման հեղինակավոր գործարարի, կան նպաստավոր պայմաններ և երաշխիքներ արդյունավետ բիզնես գործունեություն ծավալելու համար, իսկ դա մոտ ապագայում, տնտեսական զարացման երկնիշ ցուցանիշ ապահովելու հիմնական նախապայմանն է:
Այո այսօր Ծառուկյանի ջանքերով Հայաստանում սկիզբ դրվեց նոր տնտեսական ճյուղի զարգացման, ինչի արդյունքում մեր երկիրը բոլոր առումներով, շատ մոտ ապագայում կկարողանա մրցունակ լինել արտաքին աշխարհում: