Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
Socity

ԱՀԿ-ն մշակում է մանկաբուժական ուղեցույցներ և առաջարկում նոր լուծումներ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախաձեռնել է «Երեխայի առողջության վերակառուցում» (Child Health Re-Design) գործընթացը` ուղղված երեխայի առողջությանն առնչվող քաղաքականության գերակայությունների վերանայմանը, գործողությունների արդիականացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այս նպատակով թե ԱՀԿ մակարդակում, թե Հայաստանում, թե այլ երկրներում հնչեցվել էին առաջարկներ` կատարելագործելու առկա կլինիկական ուղեցույցները, դարձնել դրանք ավելի համապարփակ, ներառել մի շարք այլ առավել տարածված խնդիրներ:

Նշված գործընթացի մի մասն էր ԱՀԿ Եվրոպական գրասենյակում առաջնային օղակում երեխաների առողջության ուղեցույցների մշակման խմբագրական խմբի առաջին հանդիպումը, որին մասնակցել է նաև ՀՀ ԱՆ մանկաբուժության հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը: Խմբում ներառված են մասնագետներ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Ավստրալիայից, ինչպես նաև ԱՀԿ Կենտրոնակայանի և Եվրոպական գրասենյակի աշխատակիցներ:

Եռօրյա հանդիպման ընթացքում քննարկվել են առկա խնդիրները, քննարկվել և կազմվել է մշակվելիք ուղեցույցի թեմաների նախնական տարբերակը և կառուցվածքը: Ուղեցույցը ներառելու է առաջնային օղակում 0-18 տարեկան հասակում առավել հաճախ հանդիպող վիճակները, այն հիմնված է լինելու ԱՀԿ առկա գրականության վրա, սակայն ավելացվելու են նոր գլուխներ` հիմնված արդի բժշկագիտության տվյալների վրա: Խմբի մասնակիցները ստացել են որոշ հանձնարարականներ հետագա աշխատանքի համար: Տվյալ ձեռնարկի մշակումը, ռացիոնալ տեղայնացումը և դրա հիման վրա անձնակազմի կրթումը մեծապես կնպաստի նաև Հայաստանում առաջնային օղակում տրամադրվող բուժօգնության որակի բարձրացմանը:

Առանձնահատուկ քննարկվել են նաև Եվրոպայում երեխաների վաղ զարգացման հարցերը: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հարցի շուրջ արդի միտումները, տվյալ ոլորտում հայաստանյան փորձը, մասնավորապես, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ գործակցությամբ իրականացվող համայնքային միջոլորտային ծառայությունների մոդելը, որը թե հանդիպման ժամանակ, թե նախկինում արժանացել է միջազգային մասնագետների դրվատանքին: Ներկայացվել են այլ երկրների մոդելները, որոնցից իրենց համապարփակությամբ առանձնանում են Գերմանիայում, Շոտլանդիայում, Հունգարիայում գործող ծառայությունները:

ԱՀԿ կարևորագույն առաքելություններից է աջակցել իր անդամ երկրներում բուժօգնության որակի բարձրացմանը: Դրան է ուղղված մասնավորապես առավել տարածված խնդիրների շուրջ ԱՀԿ ուղեցույցների մշակումը և ներդրումը:

Հայաստանում երեխաների առողջության ոլորտում ԱՀԿ ուղեցույցները ներդրվել են Առողջապահության նախարարության, ԱՀԿ և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի համագործալցության շնորհիվ` սկսած դեռ 1994 թվականից: Դա, մասնավորապես, վերաբերել է սուր փորլուծային և շնչառական հիվանդություններին, կրծքով կերակրման խրախուսմանը, պատվաստումների իրականացմանը, մանկական հիվանդությունների վարմանը: Ներդրվել են և ԱՀԿ այլ ծրագրեր եւս, մասնավորապես, դեռահասների առողջության մասով: Նշված ծրագրերի հիման վրա ազգային տեղայնացված ուղեցույցների մշակումը և ներդրումը Հայաստանում տվեց իր զգալի արդյունքները, նպաստեց մանկական մահացության և հիվանդացության իջեցմանը: