Վարագյանը թանկարժեք ավտոմեքենա ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը բավական թանկարժեք ավտոմեքենա ունի, այն է՝ «Ինֆինիտի QX 56» մակնիշի: Այս մասին տեղեկանում ենք Վարագյանի՝ գույքի և եկամուտների հայտարարագրից:
Վարագյանը հայտարարագրել է 0,48 հեկտար մակերեսով վարելահող՝ համատեղ սեփականության իրավունքով և 2004 թ. ատադրության «Ինֆինիտի QX 56» մակնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 7 միլիոն 500 հազար դրամ և 25 հազար ամերիկյան դոլար:
Մխիթար Վարագյանը մասնագիտությամբ ճարտարագետ–տեխնոլոգ է:
1990–1995 թթ. աշխատել է Արթիկի «Միկրո Սթար» ՍՊԸ տնօրեն, 1996–1999 թթ.` Ալմա Աթայի (Ղազախստան) «Օպտիմա Տրեյտ» ընկերությունում առաքման բաժնի մենեջեր, ապա առաքման բաժնի գլխավոր մենեջեր, 1999–2001 թթ.` փոխնախագահ:
2003 թ. ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ թիվ 50 ընտրատարածքից: 2007 թ. մայիսի 12–ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 36 ընտրատարածքից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: