Էրդողանը Սաուդյան Արաբիայի ստամբուլյան հյուպատոսությունից պահանջում է կորած սաուդացի լրագրողի հետ կապված տեսաձայնագրությունները
Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, Էրդողանը կոչ է արել Սաուդյան Արաբիայի ստամբուլյան հյուպատոսությանն ապացուցել, որ լրագրողն իսկապես դուրս է եկել շենքից ու այնտեղ չի սպանվել:
Նշենք, որ օրեր առաջ հյուպատոսարան մուտք գործած ու այնտեղից այդպես էլ դուրս չեկած սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող Խաաշկղիջին, ըստ թուրքական ոստիկանության վարկածի, սպանվել է շենքի ներսում: Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունը հերքել է այդ վարկածն ու շարունակել պնդել, որ լրագրողը դուրս է եկել շենքից ու կորել դրանից հետո միայն:
«Լրագրողը նշանածի հետ եկել է հյուպատոսություն տեղեկանքի համար: Հարսնացուին ներս չեն թողել, նա միայնակ է մտել: Ո՞վ պետք է ապացուցի՝ դո՞ւրս է եկել նա, թե ոչ: Նրանք անվտանգության տեսախցիկներ ունեն, ինչու նրանք դա չեն ներկայացնում», - ասել է Թուրքիայի ղեկավարը:
Հիժեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանը կանչվել է ԱԳն՝ կորած լրագրողի մասին պարզաբանումներ տալու: