Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report
Economy

ԱՄԷ-ում հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու հարցով

Արաբական Միացյալ Էմիրություններում հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու հարցով: Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հինգ տարվա ընթացքում աճել է 25 միլիոն դոլարից մինչև 250 մլն դոլար: Այս մասին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում տեղի ունեցած նախարարական համաժողովից հետո լրագրողներին հայտնեց ԱՄԷ պետական նախարար Զաքի Նուսեյբան:

«Սրանից հինգ-վեց տարի առաջ ընկերներիցս մեկն առաջին անգամ այցելեց Հայաստան և վերադարձին ինձ ապշած ասաց՝ «Աստված իմ, մենք հայտնաբերել ենք Շվեյցարիա հենց մեր կողքին»: Եվրոպայում ներդրման համար անհրաժեշտ տեղ ու ոլորտ փնտրելու փոխարեն մենք դա կանենք այստեղ՝ Հայաստանում՝ լեռներով, լճով: Այստեղ կա անհրաժեշտ հողը դրա համար»,- շեշտեց պետական նախարարը:

Նրա խոսքով` Էմիրությունների համար կարևոր են նաև Հայաստանի հետ ունեցած ռազմավարական հարաբերությունները:

«Վերջերս մենք տոնեցինք դիվանագիտական հարաբերությունների վերականգնման քսանամյակը։ Առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև աճել է 25 միլիոն դոլարից մինչև 250 մլն դոլար՝ հինգ տարվա ընթացքում։ Հայաստանից Էմիրություններ կա ուղիղ թռիչ՝ երեք ժամ տևողությամբ։ Եվ ուրեմն, մենք տեսնում ենք, որ հարաբերությունների ուժեղացման ներուժը շատ մեծ է և կարևոր»,- ասաց Զաքի Նուսեյբան:

Միացյալ Էմիրությունները 2010թ.-ից սկսած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդ-անդամ են: Պետական նախարարի խոսքով` իրենք հույս ունեն, որ շուտով կդառնան կազմակերպության լիիրավ անդամ:

«Մեզ համար ֆրանսերենը չափազանց կարեւոր է, քանի որ տարբեր մշակույթների երկխոսության լեզու է։ Ոմանք ֆրանսերենը կոչում են նաեւ խաղաղության երկխոսության լեզու։ Էմիրությունները Ֆրանկոֆոնիայի իր հանձնառությունն ավելի ամուր հիմքերի վրա դրեց 1974-ի ամռան սկզբին, երբ Շեյխ Զայեդը եկավ Եվրոպա՝ ռազմավարական հարաբերությունների սկիզբ դնելու Ֆրանսիայի, Եվրոպայի եւ, հատկապես, ֆրանսախոս համայնքի հետ։ Մենք 2010-ից սկսած ֆրանկոֆոնիայի դիտորտ-անդամ ենք, և հուսամ՝ շուտով կդառնանք լիիրավ անդամ»,- նշեց Զաքի Նուսեյբան:

ԱՄԷ պետական նախարարը նաև մեծ ցավ հայտնեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: