Ավտովթարների քանակն աճել է 58 տոկոսով. հունվար–օգոստոսին գրանցված պատահարների վիճակագրությունը
Հանրապետությունում զգալիորեն աճել է ճանապարհա–տրանսպորտային պատահարների քանակը։
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ առաջին 8 ամիսներին Հայաստանում գրանցվել է 781 պատահար, որից 137–ը՝ մահվան ելքով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հանրապետությունում գրանցվել է 493 պատահար, որից 109–ը՝ մահվան ելքով։ Ստացվում է, որ պատահարների քանակն ավելացել է 58 տոկոսով։
Նշենք, որ ընդհանուր առմամբ, այս տարի աճել է հանցագործությունների քանակը։ 2018թ.–ի հունվար–օգոստոսին գրանցվել է հանցագործության 14 հազար 205 դեպք։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել էր 12 հազար 484 դեպք։