Արթուր Բաղդասարյանը «ֆռֆռում է» Մոսկվայի մեծահարուստ Վարդգես Արծրունու շուրջը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» աղբյուրների վկայությամբ` «Հայկական վերածնունդ» հիմնադիր նախագահ Արթուր Բաղդասարյանը վերջերս հաճախ է մեկնում Մոսկվա` հանդիպելու շինարարական մեծ կորպորացիայի սեփականատեր, մեծահարուստ Վարդգես Արծրունուն:
Արծրունին հայտնի «Արտսինվեստ» հոլդինգի գլխավոր տնօրենն է:
Ժամանակին, Կարեն Դեմիրճյանի օրոք, նա զբաղեցնում էր ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալի ու ՀԽՍՀ շինարարության պետկոմի նախագահի պաշտոնները (1987–90 թթ.): Արթուր Բաղդասարյանը հույս ունի առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր կուսակցության ընտրարշավի համար ֆինանսական հովանավոր դարձնել 76–ամյա Վարդգես Արծրունուն: Նրա աջակցությամբ Արթուր Բաղդասարյանը գրեթե հասցրել է Մոսկվայում հեռուստաընկերություն բացել, որի մեկնարկը ինչ–ինչ պատճառներով հետաձգվում է:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: