Մշտապես ժողովրդի կողքին և հանուն պետության
Վազգեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման, ավագանու ընտրություններից հետո օրեր շարունակ մնում է ամենաակտուալը և ամենաքննարկվողը։Եվ իչնպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ողջ հանրությունը մեծ ակնկալիքներ ունի միայն երկու քաղաքական ուժերի կողմից՝ «Բարգավաճ Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր»։Սակայն նկատելի է, որ ոմանք ովքեր անգործության են մատնված, փորձում են վարկաբեկել ԲՀԿ-ին և հակահեղափոխության տրամադրությունները կապում են նրանց հետ, ինչն, անշուշտ, անընդունելի է։ Հենց այդ պատճառով էլ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը օրեր առաջ հարցազրույց տվեց վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ։ Այդ հարցազրույցին մասին շատ խոսվեց, քանի որ իրե մեջ պարունակում էր բազմաթիվ հուզող ու հանրության կողմից քննարկվող հարցերի պատասխաններ։ Անդրադառնալով ներկայիս քաղաքական ամենաակտուալ թեմային՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններնին, Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ նշեց, որ իրենք առաջնորդվելու են միմիայն ժողովրդի ցանկությամբ, և եթե ժողովուրդը ցանկանում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցկացվեն դեկտեմբերին, ուրեմն կանցկացվեն դեկտեմբերին, միայն թե ամեն ինչ լինի օրենքի շրջանակներում։Չկա ոչ մի կասկած, որ հենց այդպես էլ կլինի, քանզի բազմիցս համոզվել ենք, որ Գագիկ Ծառուկյանի խոսքը գործ է։Համոզվել ենք, որ Գագիկ Ծառուկյանը ծանր ու դժվար պահերին երբեք միայնակ չի թողնում գյուղացիներին,իսկ բազմաթիվ օրինակներից ամենաթարմը, երբ վերջերս խաղողագործներից ամենաթանկ գնով խաղող գնեց, համոզվել ենք, որ նրա համար կարևոր դեր ու նշանակություն ունեն Գյումրիում տնակներում բնակվող՝ երեխայի սպասող ընտանիքները, դե իսկ սպորտի և մշակույթի բնագավառներում իրականացրած բարեփոխումների մասին խոսելը, կարծում եմ, անիմաստ է, քանի որ բոլորիս է հայտնի, թե ինչպիսի ներդրումներ է արել Գագիկ Ծառուկյանը այդ բնագավառներում։
Ծառուկյանը հարցազրույցի ժամանակ նշեց մի կարևոր փաստ ևս, որ այս ամիս Հայաստան են հրավիրել հազարավոր ներդրողների, ովքեր պատրաստ են խոշոր ներդրումներ անել Հայաստանում։Այսքանից հետո վստահաբար կարող ենք ասել, որ ոչ մի դեպքում չեն դադարելու Գագիկ Ծառուկյանի կողմից իրականացվող բարեփոխումները և ներդրումներ Հայաստան բերելու գործընթացը։
Ինչևէ, հարկ ենք համարում նշել, որ ԲՀԿ-ն մշտապես ժողովրդի կողքին կանգնած քաղաքական ուժ է և վերջինս մեծ դեր ունի մեր այսօրվա իրականությունում , քանզի նոր Հայաստանում անհրաժեշտ են այնպիսի քաղաքական գործիչներ, ովքեր իրենց բնակչի ամեն մի խնդրի մասին տեղյակ են ու հնարավոր բոլոր տարբերակներով փորձում են լուծել այդ խնդիրները, իսկ ԲՀԿ-ն այդպիսի կադրերի պակաս չունի։