Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
Socity

Առաջիկայում պետք է պատրաստ լինել իրավիճակի հետագա սրացման

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Տպավորություն է, որ Ադրբեջանն ու Ուկրաինան խոսքները մեկ են արել ու ամեն գնով ցանկանում են իրենց թեժ կետերում «կառավարվող» լարվածություն ստեղծել։ Իհարկե, բարդ է հստակ ասել, թե որոնք են այս երկրների ղեկավարությունների մոտիվները, բայց ինչպես Դոնբասսում, այնպես էլ Արցախում, իրավիճակն այնպես է, ասես, սադրող կողմը անի հնարավորը, որպեսզի կոնֆլիկտի չափավոր էսկալացիա լինի։
Ուկրաինան թողնենք հանգիստ, որովհետւև առանձին քննարկման թեմա է։ Անդրադառնանք Արցախում վերջին զարգացումներին։ Առանձնակի տարօրինակ է այն փաստը, որ արդեն սովորական դարձած հրաձգային ու ականանետային կրակին ավելացել է փողային հրետանի։ Տարօրինակ է, որովհետև ակնհայտորեն թույլ ու քիչ կիրառական զինատեսակ են ընտրել մեր ոխերիմ հարևանները՝ 1946 թվականին սպառազինության մեջ ընդգրկված 85մմ-ոց Դ-44 հրանոթներ։
Սա ինձ՝ հրետանավորիս համար առավել քան տարօրինակ է թվում, որովհետև այս զինատեսակը ամենաթույլ ու քիչ կիրառականներից է թե՛ մեր, թե՛ ադրբեջանցիների զինանոցներում։ Այն ո՛չ երևելի հեռահարություն ունի, ո՛չ երևլի տրամաչափ, ո՛չ էլ հարմար է՝ ժամանակակից պայմանների համար։ Ու սա այն պարգայում, երբ նույն Ադրբեջանի զինանոցում կան շատ ավելի արդյունավետ Դ-30 հաուբիցները, կամ շատ ավելի հզոր ու մեծ տարամաչափի Դ-20-երը։ Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Ադրբեջանը դիտավորյալ օգտագործում ակնհայտորեն թույլ զինատեսակներ, որոնց բավականին հեշտ է պատասխան կրակով խոցելը (ինչը, ի դեպ եղել է հենց այս գիշեր ըստ որոշ ոչ պաշտոնական տեղեկությունների)։ Հասկանալի է, որ սադրանք է, բայց կոնկրետ ի՞նչ են ուզում սադրել ու որ պակաս կարևոր չէ՝ ի՞նչ արդյունքի համար են գնում նման պրովոկացիաների։
Դատելով ԼՂՀ ՊԲ-ի պաշտոնական հայտարարություններից՝ տպավորություն է, որ ցանկանում են, որ մեր հրետանային հակահարվածը վնասի նաև իրենց սահանամերձ բնակավայրերը, քանի որ առաջին հաղորդագրություններից մեկում նշված էր, որ հրանոթային մարտկոցները դիրքավորել են բնակավայրերի անմիջական հարևանությամբ։ Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի անատամությունն ու պասիվությունը, չի բացառվում, որ փորձում են Կազուս Բելլի ստեղծեն ու մի որոշ (ոչ երկար) ժամանակահատված հետո, հայտարարելով, որ ցանկանում են «սեպարատիստների» հրետանային ոտնձգությունները կասեցնել իրենց խաղաղ բնակավայրերի վրա, նոր միկրոպատերազմ հրահրեն՝ ինչ-որ լոկալ խնդիր լուծելու ու հետո դա՝ որպես մեծ հաղթանակ հրամցնելու նպատակով (մոտավորապես այն, ինչ եղավ Ապրիլին)։
Կա նաև երկրորդ տարբերակ, որը առավել հաճախ հնչում է ռուսական մեդիաներում՝ Ուկրաինական ճգնաժամի վերջին սրացումը քննարկելիս․ ուզում են այս կերպ իրենց վրա գրավեն ԱՄՆ-ի նոր վարչակազմի ուշադրությունը և հաշվի առնելով Թրամփի ադմինիստրացիայի անցումնային վիճակը։ Արհեստականորեն իրավիճակը կատալիզացնելով՝ նրանք ցանկանում են ավելի նպաստային կոնֆիգուրացիա ստեղծեն նոր վարչակազմի հետ հարաբերություններ կառուցելիս։
Ամեն դեպքում, առաջիկայում պետք է պատրաստ լինել իրավիճակի հետագա սրացման, և սա պետք է իմանալ ու հասկանալ ոչ թե հարայ-հուրույի համար, այլ որպեսզի էլ երբեք չլինի այն սառը ցնցուղը էֆեկտը, որպիսին Ապրիլն էր։ Պետք է հասկանանք, որ պատերազմը ոչ միայն հնարավոր է, այլ առկա իրականություն և բնավ միայն մեզանից չէ կախված, թե երբ այն կթևակոխի ավելի սուր էսկալացիայի փուլ։