Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia
Politics

Փաշինյանի գործունեությունը դրական է գնահատում հարցվածների 89 տոկոսը, Կարեն Կարապետյանի ցուցանիշը 85.2 տոկոս էր. «GALLUP International association»

ՀՀ քաղաքացիների միջև իրականացված հարցումների շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների 89.0 տոկոսը, իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի առավելագույն ցուցանիշը եղել է 85.2 տոկոս:

«GALLUP International association»-ը 2018 թվականի սեպտեմբերի 3-11-ը հետազոտություններ է իրականացրել ՀՀ քաղաքացիների շրջանում:

«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ, «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հարցվածները եղել են 18 տարեկանից բարձր անձինք:

Նրա խոսքով՝ դեմ առ դեմ իրականացված հետազոտություններին մասնակցել է 1106 հոգի, հետազոտությունների ընտրանքային սխալը կազմել է 3 տոկոս:

Հետազոտությունները ցույց են տվել, որ 1106 հոգուց 89,0 տոկոսը հավանություն է տալիս ՀՀ վարչապետի գործունեությանը, իսկ 6,3 տոկոսը` հավանություն չի տալիս: ՀՀ կառավարության աշխատանքը 62,4 տոկոսը հավանության է արժանացրել, իսկ 26,2 տոկոսը` հավանություն չի տալիս:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 100 օրերի ընթացքում գործելաոճի գնահատականը, ընդհանուր առմամբ, դրական տիրույթում է: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ամենաբարձր ցուցանիշը, մեր հարցումներով, եղել է 85.2 տոկոս: Ազգային ժողովի գործունեությունը ժողովրդի 24.4 տոկոսը գնահատել է լավ, իսկ ՀՀ նախագահինը՝ 76.0 տոկոսը: Առանձին նախարարների գործունեությունը հարցված քաղաքացիները գնահատել են 1-5 բալային համակարգով: «Գերազանցիկների» շարքում 5 հոգի է՝ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ 4.35 բալ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ 4․56, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ 4.39, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ 4.09, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ 4.1 բալ»,- ընդգծեց Նավասարդյանը։

Նա շեշտեց, որ նախարարներից ամենացածր գնահատականը ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ 3.37 բալ։

«Հարցվածների 21,4 տոկոսը նշել է, որ լիովին բավարարված է իր կյանքով, ավելի շուտ բավարարված է 46,3 տոկոսը, ավելի շուտ բավարարված չեն 17,9 տոկոսը և 14 տոկոսն ընդհանրապես բավարարված չէ: 2017 թվականի նոյեմբերին լիովին բավարարված եղել է 15,5 տոկոսը, այսինքն` այս տարի գրանցվել է 5,9 տոկոս աճ: Երկրի ներկա տնտեսական վիճակի վերաբերյալ կարծիքը զգալիորեն տարբերվում է նախորդ տարվա նոյեմբերին անցկացված հարցումներից (սրանք այն պատկերացումներն են, որոնք ունեն մեր քաղաքացիները). լավ է գնահատել 46,7 տոկոսը, որը 20,4 տոկոսով ավելին է, քան 2017 թվականի նոյեմբերին: Հանրապետությունում հարցվածների 13,5 տոկոսը կարծում է, որ մեկ տարի անց կսկսի զգալիորեն ավելի լավ ապրել, քան ներկայում, իսկ 47,5 տոկոսը` որոշ չափով լավ: 3,4 տոկոսի կարծիքով մեկ տարի անց իրենք կապրեն զգալիորեն ավելի վատ»,- հայտնեց Արամ Նավասարդյանը: