Յուրաքանչյուր վայր, որտեղ ոտք է դնում Ծառուկյանը, չի կարող չլուծված խնդիրներ մնալ
Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Լոռվա Դսեղ գյուղը ասոցացվում է Թումանյանի անվան հետ, քանի որ հենց Դսեղում 1869 թվականի ծնվել է Ամենայն հայոց բանաստեղծ՝ Հովհաննես Թումանյանը։ Իսկ հաջորդ տարի՝ փետրվարի 19-ին մենք կնշենք Թումանյանի հոբելյանական 150 ամյակը։
Հենց այս առթիվ Գագիկ Ծառուկյանը որոշել է այցելել գյուղ, Թումանյանի 150 ամյակի տոնակատարություններին ընդառաջ։
Թումանյանի տուն-թանգարանում կատարած շրջայցը ցույց տվեց, որ կան բազմաթիվ խնդիրներ, տուն-թանգարանի վարիչը ավելի մանրամասն ներկայացրեց դրանք, ինչից հետո Ծառուկյանը խոստացավ, որ բարեկարգման ու վերանորոգման աշխատանքները կսկսվեն մեկ շաբաթից։ Կարևորելով Թումանյանի 150-ամյակի միջոցառումները, նա նաև խոստացավ, որ ամեն ինչ կանի, որ միջոցառումը անցկացվի բարձր մակարդակով, քանի որ դա ամբողջ հայ ազգի պատիվն է։
Այնուհետև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի այցի ընթացքում հանձն առավ Հաղպատի եկեղեցու վերանորոգման աշխատանքները՝ Սեպուհ Սրբազանի խնդրանքով։
Ծառուկյանը դսեղցիներին ուղղված իր ելույթում նշեց, որ ոչ միայն զբաղվելու է Հաղպատի եկեղեցու վերանորոգման աշխատանքներով, այլև խոստացավ, որ տեղի մարզադպրոցն է վերանորոգելու՝ դպրոցի ազատ ոճի ըմբշամարտի մարզիչի խնդրանքով։ Հանուն այն երեխաների, ովքեր ցանկություն ունեն զբաղվելու ազատ ոճի ըմբշամարտով, Ծառուկյանը խոստացավ, որ աշխատանքները կսկսվեն մեկ շաբաթից, ու կավարտվեն հոկտեմբեր ամսվա վերջում։ Իսկ մարզիչը նշեց, որ համապատասխան գույքով ու վերանորոգված մարզադպրոցը երեխաներին կմոտիվացնի, ու նրանք մեծ ոգևորությամբ կսկսեն մարզվել։
Յուրաքանչյուր վայր, որտեղ ոտք է դնում Ծառուկյանը, չի կարող չլուծված խնդիրներ մնալ և սա է ամենակարևոր հանգամանքներրից մեկը, որ հանրությունը սիրում և վստահում է Գագիկ Ծառուկյանին, մարդ ում խոսը միշտ գործով է ապացուցվել: