Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի տոնակատարությունները կանցկացվեն պատշաճ մակարդակով
Արման Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան հոբելյանական 150 ամյակի տոնակատարություններին ընդառաջ Լոռու մարզի Դսեղ գյուղ էր այցելել Գագիկ Ծառուկյանը: Այցը ուներ նաև ճանաչողական նպատակ, քանի որ Գագիկ Ծառուկյանը նպատակ ուներ տեղում ծանոթանալ ինչպես մեծ բանաստեղծի տուն-թանգարանի հետ կապված խնդիրներին, այնպես էլ Դսեղ գյուղում առկա պրոբլեմներին, բնակիչներին հուզող հարցերին:
Այցելելով Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան Գագիկ Ծառուկյանը խոստացավ լուծել ինչպես թանգարանի հետ կապված մի շարք խնդիրներ, այնպես էլ հավուր պատշաճի կազմակերպել Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակի տոնակատարությունները: Այդ առթիվ նա առաջարկեց տնօրենի թանգարանին կազմել միջոցառումների ցանկը և ներկայացնել իրեն՝ դրանց իրականացումը ըստ արժանվույն կազմակերպելու համար:
Սակայն Գագիկ Ծառուկյանի աջակցելու պատրաստակամությունը այսքանով չավարտվեց: Ծառուկյանը, հավատարիմ մնալով իր տեսակին և Հայաստանի տարբեր գյուղերում առկա տարբեր խնդիրներին լուծում տալու իր պատրաստակամությանը, խոստացավ լուծել նաև Դսեղ համայնքում առկա մի շարք խնդիրներ, մասնավորապես ամբողջությամբ վերանորոգել Դսեղ գյուղի մարզադպրոցը: Վերանորոգման աշխատանքները արդեն իսկ սկսել են:
Գագիկ Ծառուկյանին Դսեղ գյուղի Սուրբ Գրիրգոր Լուսավորիչ եկեղեցում դիմավորեց Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպես Չուլջյանը, ով խնդրեց Գագիկ Ծառուկյանը մասնակից լինել Լոռու Հաղպատի եկեղեցու վերանորոգմանը: Գագիկ Ծառուկյանը բնականաբար ընդառաջեց նաև այդ խնդրանքին:
Այսպիսով Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ փաստեց, որ հավատարիմ է մնում իր գործելաոճին, որ միշտ կանգնած է գյուղացու կողքին, պատրաստ է լուծել գյուղերում առկա բոլոր խնդիրները, իսկ սպորտը և մշակույթը մշտապես գտնվում են նրա ուշադրության կենտրոնում: