Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
uncategorized

«Քաղաքական դաշտում երկար ժամանակ ամայի վիճակ էր տիրում». Ալեն Ղևոնդյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի կարծիքով, իրականում սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակն էր, քանի որ համայնքային հանդիպումների լոկոմոտիվի դերը նա էր ստանձնել: Եվ օգտվելով իր բացարձակ լեգիտիմությունից, օգտագործելով իր հանրային ընդունելության ամենաբարձր նշաձողն ու իր բարձրագույն հեղինակությունը հեղափոխական իրողություններին բնորոշ մթնոլորտի պայմաններում, «Իմ քայլը» դաշինքը կարողացավ կապիտալիզացնել այդ վստահությունը՝ քվեների տեսքով:

Քաղաքագիտական տեսանկյունից արձանագրված արդյունքները սպասելի էին, քանի որ իրականում քաղաքական դաշտում արդեն երկար ժամանակ է՝ ամայի վիճակ է տիրում: Եվ այն ոչ թե նոր է ձևավորվել, այլ նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ: Կարճ ասած՝ կուսակցականության ինստիտուցիոնալ այս ճգնաժամի ֆոնի վրա, սովորաբար, ի հայտ են գալիս այնպիսի կուսակցություններ, որոնք անգամ գաղափարախոսություն չեն ունենում:

«Եթե դիտարկենք վերջին շրջանում ձևավորված կոալիցիաները, ապա կուսակցությունները կոալիցիոն համաձայնության են գալիս, կամ դուրս են գալիս դրանցից ոչ թե գաղափարական իրողությունների, այլ ներքին պայմանավորվածությունների և վերադասավորումների արդյունքում, որտեղ անգամ շահերի համընկնումներ չեն լինում: Այդկերպ ձևավորված քաղաքական թիմերն ապալեգիտիմացնում են այլ ուժերին: Արդյունքում ընտրողն ընկնում է կասկածի մեջ և դադարում է տվյալ ուժի հետևորդը լինել»,– ասաց Ա. Ղևոնդյանը:

Ու երբ նման ուժերը հետագայում կրկին փորձում են քաղաքական հայտ ներկայացնել, ապա մեծ է հավանականությունը, որ կարող են անգամ փաստի առաջ կանգնել:

«Այս առումով, կարծում եմ, Դաշնակցություն կուսակցությունը պետք է լուրջ վերարժևորի իր օրակարգը, քանի որ դա սկսվել է նախորդ մի քանի ընտրությունների ընթացքում: Եվ այն հույսը և աքսեոմատիկ թեզը, որ իրենք համապետական ընտրությունների ժամանակ, իսկ այսօր նաև՝ տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ, ունեն ինչ–որ մի կայուն ընտրազանգված, այլևս հերքված է»,– ասաց Ա. Ղևոնդյանը:

Ինչ վերաբերում է ՕԵԿ–ին, ապա դա իշխանության համար շատ մեծ կոմպրոմիսների գնալու հետևանք է, ինչը հանրային ընկալման տեսանկյունից մշտապես ենթարկվել է քննադատության: Խոսելով «Ժառանգություն» և «Երկիր ծիրանի» կուսակցությունների ստացած քվեների մասին, քաղաքագետը նշեց, որ նրանց մասնակցությունը, որպես հետնապահներ, բարի ցանկությունների դաշտից էին, ինչ–որ տեղ հիշեցնելու նաև, որ իրենք դեռ կան:

«Այսօրվա՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ գրանցված պատկերը հնարավոր համապետական ընտրություններին գրանցվելիք պատկերի փոքրացված մոդելն է: Չնայած, համապետական ընտրությունների ժամանակ կլինեն այլ գործոններ, որոնք կազդեն ընտրական պրոցեսների որոշ դրվագների վրա, բայց ընդհանուր տրամաբանությունն, այնուամենայնիվ, չի փոխվի, քանի որ էյֆորիայի մեջ գտնվող հասարակությունը սովորաբար գնում է մեկի հետևից, ինչն օրինաչափ է»,– ասաց Ա. Ղևոնդյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ, կառավարության մակարդակում տեղի ունեցած իշխանափոխությունը պետք է տեղայնացվեր նաև տեղական մակարդակում: Տրամաբանորեն, հաջորդ հանգրվանը պետք է մայրաքաղաքը լիներ, իսկ ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ գրանցվեց երկրում տեղի ունեցած իշխանափոխության իներցիոն արտացոլումը թվերի տեսքով:

«Տվյալների այդ ծավալն ինձ համար անակնկալ էր, քանի որ քաղաքական մեկ ուժ ստացավ ձայների 81 %–ը, իսկ մյուս ուժերի մոտ անգամ 10 % –անոց նշաձողը հաղթահարել չստացվեց: Այս արդյունքների վրա, իհարկե, մի քանի գործոններ իրենց ազդեցությունն ունեցան: Օրինակ՝ ԲՀԿ–ի ասոցացումը ինչ–որ քաղաքական կամ նախկին պետական գործիչների հետ, այդ ուժի ասոցացումը ընտրակաշառքներ բաժանելու հետ, որը, եթե չեմ սխալվում, այդպես էլ չապացուցվեց: Կարծում եմ, որ «Լույս» դաշինքը կարող էր ավելի շատ քվե ստանալ, սակայն ինչ–ինչ գզվռտոցների, այդ թվում՝ հեղափոխական իներցիոն հանգամանքներով պայմանավորված՝ չարձանագրվեց»,– ասաց Ա. Ղևոնդյանը:

Մեկ քաղաքական ուժի կողմից նման արդյունք արձանագրելու հանգամանքը քաղաքագիտական տեսանկյունից ունի նաև իր բացասական սպասումները, քանի որ իշխանական լծակների գերկենտրոնացումը տվյալ ուժի ձեռքում կարող է բացասական հետևանքների պատճառ դառնալ:

«Ընդհանուր առմամբ, դեմոկրատական կառավարման կարևորագույն արժեքներից մեկը հակակշիռների մեխանիզմների ստեղծումն է, սակայն այս պարագայում հնարավոր չի լինելու հակակշիռ ունենալ: Բայց պետք է արձանագրել, որ մենք վերջ ի վերջո ունենք արդար, օբյեկտիվ, տրամաբանված, լեգալ և լեգիտիմ ընտրություններ, ինչը, կարծում եմ, ձեռքբերում է»,– ասաց Ա. Ղևոնդյանը:

Հարցին, թե ինչու առկա արդյունքը տեսանելի չէր սոցհարցումների համապատկերում, քաղաքագետը նշեց, որ ինքը թեև ծանոթ չէ, թե ինչ մեթոդաբանությամբ են դրանք իրականացվել, սակայն լիարժեք պատկեր ստանալու համար հարկավոր էր հստակ ֆիքսել ինչպես էմոցիոնալ զգայական բաղադրիչը, այնպես էլ հետհեղափոխական էֆեկտը:

«Ինձ թվում է, որ անցած 30 տարիների ընթացքում մենք պետք է լուրջ չվերաբերվեինք ոչ միայն սոցիոլոգիական հարցումների ժամանակ հրապարակվող թվերին, այլև մյուս թվերին նույնպես, բայց այս անգամ սոցհարցումների և իրականության միջև շեղումը պետք է այնքան շատ չլիներ, սակայն այդպես չէր»,– ասաց Ա. Ղևոնդյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում